Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 407 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2000-11-25-ից մինչև 2001-06-05։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2001-06-05Բացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

25 նոյեմբերի 2000 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 նոյեմբերի 2000 թվականի N 766

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 407 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի «Երևանի էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Կենտրոնական էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Հյուսիսային էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերության և «Հարավային էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը մասնավորեցնելու մասին» N 407 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 13-ի N 563 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման վերնագրում և տեքստում «պետական փակ բաժնետիրական ընկերություն» բառերը փոխարինել «փակ բաժնետիրական ընկերություն» բառերով.

բ) որոշմամբ հաստատված մրցութային հանձնաժողովի կազմում Լ. Բարխուդարյանի փոխարեն ընդգրկել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վ. Խաչատրյանին:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի նոյեմբերի 25-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։