Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ N 2889-Ա ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

12 դեկտեմբերի 2012 թ.

ք. Երևան N 2889-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

«ՖԱՐՄ-ԱՎԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-ԻՆ ՏՐՎԱԾ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎ Կ-XX- 000916 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԱԹՈՒՂԹԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» թիվ 861-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները, «Ֆարմ-Ավան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի կողմից 2012 թվականի դեկտեմբերի 11-ին ներկայացված դիմումը, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Ֆարմ-Ավան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են օրենքների, այլ իրավական ակտերի ու լիցենզավորման կարգի պահանջներին.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. «Ֆարմ-Ավան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2006 թվականի սեպտեմբերի 25-ին տրված դեղատնային գործունեության իրականացման լիցենզիայի ձևաթղթում (Կ-XX-000916) «գործունեության տեսակը»` «դեղատնային գործունեություն» բառերից հետո կատարել հետևյալ նշումը` «ներառյալ թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր պարունակող դեղերի իրացումը և բացթողումը»։

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Ա. Սողոյանին`

1) ապահովել լիցենզիայի ձևաթղթում կատարված փոփոխության մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմումատուին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տ. Սահակյանին:

Դ. Դումանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։