«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 նոյեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 նոյեմբերի 2000 թվականի N 770
քաղ. Երևան
ՄԻ ՇԱՐՔ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26 հոդվածի 4-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 10-ի «Փոքր» և անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումն ապահովող միջոցառումների մասին» N 459 որոշման 4-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել մի շարք ձեռնարկություններ` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`
ա) ձեռնարկությունների լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով 5-օրյա ժամկետում ստեղծել լուծարման հանձնաժողովներ` դրանց կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության, ձեռնարկությունների գտնվելու վայրի պետական կառավարման տարածքային մարմինների, համապատասխան վերադաս պետական կառավարման մարմինների և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի ներկայացուցիչներին.
բ) ձեռնարկությունների լուծարման գործընթացն ավարտելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ ձեռնարկությունների լուծարումից հետո գույքի տնօրինման վերաբերյալ:
3. Սույն որոշման համաձայն լուծարվող ձեռնարկությունների լուծարման հաշվեկշիռները կազմելու օրվա դրությամբ այդ ձեռնարկությունների դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքը վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը:
4. Ձեռնարկությունների լուծարումից հետո մնացած գույքը 20-օրյա ժամկետում հանձնել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության տնօրինությանը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի նոյեմբերի 25-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
Հավելված
ՀՀ կառավարության 2000 թվականի
նոյեմբերի 25-ի N 770 որոշման
Ց Ա Ն Կ
լուծարվող ձեռնարկությունների
________________________________________________________________________________________________________________
NN
ը/կ Անվանումը Հասցեն
________________________________________________________________________________________________________________
ՀՀ առողջապահության նախարարություն
----------------------------------------------
1. «Հայդեղագործություն» ՊՁ-ի «Սիս» ԴՁ քաղ. Արարատ, ՈԿՖ-ի բանավան
2. «Հայդեղագործություն» ՊՁ-ի «Արարատ» ԴՁ քաղ. Արարատ, Աբովյան 5
3. «Հայդեղագործություն» ՊՁ-ի «Բուրաստան» ԴՁ Արարատի մարզ, գ. Բուրաստան
4. «Հայդեղագործություն» ՊՁ-ի Վարդենիսի ԴՁ քաղ. Վարդենիս, Կամոյի 4
5. «Հայդեղագործություն» ՊՁ-ի «Սանիտաս» ԴՁ քաղ. Երևան, Օրբելի Եղբայրների 41
6. «Հայդեղագործություն» ՊՁ-ի «Էջմիածին-2» ԴՁ քաղ. Վաղարշապատ, Մեսրոպ Մաշտոցի 22
7. «Հայդեղագործություն» ՊՁ-ի «Գայ» ԴՁ Արմավիրի մարզ, գ. Գայ
8. «Հայդեղագործություն» ՊՁ-ի «Հրազդան-3» ԴՁ քաղ. Հրազդան, Սպանդարյան 5
ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն
------------------------------------------------------------
9. ՀՀ առևտրի նախարարության «Հայշինանյութ»
հանրապետական մանրամեծածախ միավորման
Երևանի առևտրական բազա ՊՁ քաղ. Երևան, Արին բերդի
5-րդ նրբանցք, 1
10. «Հայշինանյութառ» ՊՁ-ի «Կապանի
առևտրական բազա» ԴՁ քաղ. Կապան, Երկաթուղայինների 1
11. «Հայշինանյութառ» ՊՁ-ի Գյումրիի
առևտրական բազա ԴՁ քաղ. Գյումրի, մսի կոմբինատի
տարածք, 3-1ա
12. «Հայշինանյութառ» ՊՁ-ի թիվ 26 խանութ ԴՁ քաղ. Երևան, Զ. Քանաքեռցու 145
13. «Հայշինանյութառ» մանրամեծածախ
միավորման ՊՁ-ի Վանաձորի
«Առևտրական բազա» ԴՁ քաղ. Վանաձոր, Հյուսիսային 20
14. «Դիլիջանի քաղառ» ՊՁ-ի «Կենտրոնական խանութ» ԴՁ քաղ. Դիլիջան, Մյասնիկյան 76
15. Հանրախանութ ԴՁ քաղ. Գյումրի, Թբիլիսյան 30
16. Աբովյանի առևտրական ՊՁ-ի N 12 Տ/Հ ԴՁ քաղ. Աբովյան, Օգոստոսի 23-ի 5
17. «Արդիմփեքս» առևտրաարտադրական ՊՁ-ի
«Ալավերդու առևտրաարտադրական» ԴՁ քաղ. Ալավերդի, Երևանյան 2ա
18. «Արդիմփեքս» պետական
առևտրաարտադրական
ձեռնարկության «Ախթալայի
առևտրաարտադրական» ԴՁ Լոռու մարզ, Ախթալա ավան
19. «Արդիմփեքս» ՊԱԱՁ-ի «Թումանյանի Ա-Ա» ԴՁ Լոռու մարզ, Թումանյան ավան
20. «Արդիմփեքս» առևտրաարտադրական ՊՁ-ի
Կապանի առևտրաարտադրական ԴՁ քաղ. Կապան, Լեռնագործների 3
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան