Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 137.5-րդ և 137.6-րդ հոդվածներով.

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 137.5-րդ և 137.6-րդ հոդվածներով.

«Հոդված 137.5. Երկաթուղու օտարման շերտի օգտագործման կարգի խախտումը

1. Երկաթուղու օտարման շերտի սահմաններում շենք-շինությունների կառուցումը կամ բազմամյա տնկարկների (արհեստական ծառերի) տեղակայումը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

2. Երկաթուղու օտարման շերտի սահմաններում անտառային զանգվածներին հարող վայրերում ցցաչոր ծառերի, թփերի կամ գետնին ընկած չորացած ծառերի ոստերի, խշուրների, հատված մնացորդների կամ այլ դյուրավառ նյութերի կուտակումը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

3. Երկաթուղու օտարման շերտի սահմաններում գյուղատնտեսական նշանակության հողերին հարող վայրերում մոլախոտային կամ փայտաթփային բուսականության կուտակումը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:

4. Հաղորդակցուղիների տեղադրման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումը`

առաջացնում է տուգանքի նշանակում` ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի կառավարչի կամ սեփականատիրոջ նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։