Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԵՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԵՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.

Հարցի անվանումը Կոդը և հեղինակները

1. ա) «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Կ-183 -20.12.2012-ՊԱ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

բ) «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին Կ-183.1 -20.12.2012-ՊԱ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

2. ա) Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության կենսաանվտանգության մասին Կ-184 -20.12.2012-ԳԲ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

բ) «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Կ-184.1 -20.12.2012-ԳԲ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

գ) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին Կ-184.2 -20.12.2012-ԳԲ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

դ) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին Կ-184.3 -20.12.2012-ԳԲ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

ե) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին Կ-184.4 -20.12.2012-ԳԲ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

3. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին Կ-187 -24.12.2012-ՊԻ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

4. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Կ-188 -24.12.2012-ՊԻ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

5. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին Կ-190 -28.12.2012-ՊԻ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

6. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին Կ-191 -28.12.2012-ՊԻ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

7. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Կ-181 -20.12.2012, 29.01.2013 -ՍՀ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

8. «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին Պ-210 -08.02.2013, 22.02.2013 -ՊԻ-010/0

Հեղինակներ` Դավիթ Հարությունյան,

Արփինե Հովհաննիսյան

9. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Պ-211 -08.02.2013-ՊԻ-010/0

Հեղինակներ` Դավիթ Հարությունյան,

Արփինե Հովհաննիսյան

2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.

Հարցի անվանումը Կոդը և հեղինակները

3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.

Հարցի անվանումը Կոդը և հեղինակները

1. Միջազգային պայմանագրերի վավերացում.

1. 1997 թվականի սեպտեմբերի 5-ին Վիեննայում ստորագրված «Աշխատած վառելիքի և ռադիոակտիվ թափոնների կառավարման անվտանգության մասին» համատեղ կոնվենցիա Ն-203 -04.02.2013-ԱՀ-011/0

Ներկայացնող` ՀՀ Նախագահ

2. 2012 թվականի նոյեմբերի 12-ին Թեհրանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև դատապարտյալների փոխանցման մասին» համաձայնագիր Ն-204 -04.02.2013-ԱՀ-011/0

Ներկայացնող` ՀՀ Նախագահ

3. 2007 թվականի հոկտեմբերի 5-ին Դուշանբեում ստորագրված «Արտաքին սահմաններում ճգնաժամային իրավիճակների առաջացման և կարգավորման (վերացման) ժամանակ օգնության ցուցաբերման հարցում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների սահմա-նապահ և այլ գերատեսչությունների` փոխգործակցության կազմակերպման կանոնակարգի հաստատման մասին» արձանագրություն Ն-205 -04.02.2013-ԱՀ-011/0

Ներկայացնող` ՀՀ Նախագահ

4. 1921 թվականի ապրիլի 20-ին ստորագրված «Տարանցման ազատության մասին» կոնվենցիա և կանոնադրություն Ն-206 -04.02.2013-ԱՀ-011/0

Ներկայացնող` ՀՀ Նախագահ

5. 2009 թվականի նոյեմբերի 16-ին Ուտրեխտում ստորագրված` Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի «Տեղական ինքնակառավարման մարմիններում մասնակցության իրավունքի վերաբերյալ» լրացուցիչ արձանագրություն Ն-207 -04.02.2013-ԱՀ-011/0

Ներկայացնող` ՀՀ Նախագահ

6. 2012 թվականի հունիսի 26-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ավստրիայի Հանրապետության կառավարության միջև զարգացմանն ուղղված համագործակցության մասին» համաձայնագիր Ն-208-04.02.2013-ԱՀ-011/0

Ներկայացնող` ՀՀ Նախագահ

Հայաստանի Հանրապետության

Ազգային ժողովի նախագահ

Հ. Աբրահամյան

25 փետրվարի 2013 թվականի,

քաղ. Երևան

ԱԺՈ-047-Ն

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։