ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 մարտի 2013 թվականի N 191-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի N 230-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի ապրիլի 7-ի «Գիտատեխնիկական խորհուրդ ստեղծելու և գիտատեխնիկական խորհրդի աշխատակարգը հաստատելու մասին» N 230-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.
2) որոշման N 2 հավելվածի՝
ա. II գլխի 6-րդ կետում «երեք» բառը փոխարինել «վեց» բառով,
բ. II գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 15.1-րդ կետով.
«15.1. Խորհրդի նախագահի հանձնարարությամբ, խորհրդի նիստի օրակարգի հարցերը նախապատրաստելու նպատակով նախնական քննարկումներ կազմակերպելու համար կարող են հրավիրվել խորհրդակցություններ՝ խորհրդի անդամների առնվազն մեկ երկրորդի մասնակցությամբ:»,
գ. IV գլխի 21-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7-րդ ենթակետով.
«7) խորհրդի նիստի օրակարգի հարցերը նախապատրաստելու նպատակով հրավիրում են խորհրդակցություններ:»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2013 թ. մարտի 7
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2013 թ.
մարտի 7-ի N 191-Ա
որոշման
«Հավելված N 1
ՀՀ վարչապետի 2010 թ.
ապրիլի 7-ի N 230-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Տ. Սարգսյան -ՀՀ վարչապետ (գիտատեխնիկական խորհրդի նախագահ)
Ա. Մովսիսյան -ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար
Տ. Դավթյան -ՀՀ էկոնոմիկայի նախարար
Ս. Հարությունյան -ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ
Ա. Տեր-Մարտիրոսյան -փորձագետ
Լ. Թավադյան -ՀՀ ԳԱԱ-ի քիմիական և երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, «ՀՀ ԳԱԱ Ա.Բ.Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Գ. Հասրաթյան -ՀՀ ԳԱԱ-ի «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ-ի օրգանական քիմիայի ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ)
Հ. Թոքմաջյան -«Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան» ՊՈԱԿ-ի ռեկտոր (համաձայնությամբ)
Մ. Աբովյան -«Տեքնոլոջի Տրանսֆեր» ասոցիացիա» իրավաբանական անձանց միության խորհրդի նախագահ (համաձայնությամբ)
Կ. Կարապետյան -«ԴԱՐ» հիմնադրամ, ծրագրերի ղեկավար (համաձայնությամբ)
Հ. Բաբայան -«Նեյտրոն» գործարանի տնօրեն (համաձայնությամբ)
Գ. Չուգասզյան -«Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամ» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Ֆ. Նախշքարյան -«Գոլոս Արմենիի» թերթի գլխավոր խմբագիր (համաձայնությամբ)
Մ. Հերգնյան -«Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոն» ՓԲԸ-ի նախագահ (համաձայնությամբ)
Դ. Պետրոսյան -«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի պրոռեկտոր-գիտական կենտրոնի տնօրեն (համաձայնությամբ)
Հ. Մուսայելյան -«Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
Զ. Ասլյան -ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետ»:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան