Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի N 473 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

30 նոյեմբերի 2000 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 նոյեմբերի 2000 թվականի N 789

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի N 473 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 12-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 473 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկի 240-րդ կետում «2000 թ. նոյեմբեր» բառերը փոխարինել «2001 թ. մարտ» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի նոյեմբերի 30-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. ՄԱՐԳԱՐՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։