Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի N 473 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

30 նոյեմբերի 2000 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 նոյեմբերի 2000 թվականի N 790

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի N 473 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 12-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 473 որոշման մեջ կատարել հետեւյալ փոփոխությունները`

որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկից հանել`

ա) 195-րդ կետը` «Սոցիալական երաշխիք» պետական ծառայության մասին հարցը նույն որոշման 197-րդ կետով նախատեսված «Սոցիալական աջակցության տրամադրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում ներառելու պայմանով.

բ) 210-րդ կետը` «Հայաստանի Հանրապետությունում կնոջ նկատմամբ ամեն տեսակի բռնության վերացման մասին» հարցը նույն որոշման 208-րդ կետով նախատեսված ընտանիքի նկատմամբ իրականացվող պետական քաղաքականության հայեցակարգում ներառելու պայմանով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի նոյեմբերի 30-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. ՄԱՐԳԱՐՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։