Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ Ա. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ՑՅՈՒՐԻԽ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 մարտի 2013 թվականի N 167-Ա

Ա. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ՑՅՈՒՐԻԽ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Ա. Մարտիրոսյանին 2013 թվականի մարտի 25-27-ը գործուղել Ցյուրիխ (Շվեյցարիայի Համադաշնություն)` Արևմտյան Եվրոպայի կարգավորող մարմինների ասոցիացիայի հանդիպմանը մասնակցելու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Մարտիրոսյանի՝ Ցյուրիխ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ցյուրիխ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2013 թ. մարտի 5

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։