ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 փետրվարի 2013 թվականի N 189-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 24-Ի N 81-Ն, N 82-Ն ԵՎ ՓԵՏՐՎԱՐԻ 7-Ի N 84-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2013 թվականի գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գնով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 81-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 2-րդ, 3-րդ կետերում, 5-րդ կետի 1-ին և 9-րդ ենթակետերում «17041300.0» թիվը փոխարինել «17343530.0» թվով.
2) 5-րդ կետի 9-րդ ենթակետում «հունիսի» բառը փոխարինել «հուլիսի» բառով.
3) աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Աղյուսակ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՏՉԵԼԻ ԳՆՈՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ԲԱՇԽՈՒՄԸ
Մարզի անվանումը Դիզելային վառելանյութի՝
գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար
հատկացված քանակը
(լիտր)
1 2
Արագածոտն 995000
Արարատ 1873500
Արմավիր 2342000
Գեղարքունիք 4098500
Լոռի 1171000
Կոտայք 403000
Շիրակ 3513000
Սյունիք 1463800
Վայոց ձոր 632000
Տավուշ 761200
«Գյումրու սելեկցիոն կայան» ՓԲԸ 11700
«Երկրագործության գիտական կենտրոն» ՊՈԱԿ 2300
«Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» ՊՈԱԿ 1700
Հայաստանի ազգային ագրարային համալսարան 35130
ՀՀ արդարադատության նախարարության «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամ 4000
ՀՀ Արագածոտնի մարզի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն 2000
ՀՀ Արարատի մարզի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն 3000
ՀՀ Արմավիրի մարզի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն 2200
ՀՀ Գեղարքունիքի մարզի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն 4000
ՀՀ Լոռու մարզի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն 10000
ՀՀ Կոտայքի մարզի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն 2000
ՀՀ Շիրակի մարզի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն 5000
ՀՀ Վայոց ձորի մարզի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն 5000
ՀՀ Տավուշի մարզի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն 2500
Ընդամենը 17343530
»:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2013 թվականի գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գնով ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 82-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 2-րդ կետի 1-ին ենթակետում, 5-րդ կետի 2-րդ և 9-րդ ենթակետերում «27167» թիվը փոխարինել «31298» թվով.
2) 5-րդ կետի 9-րդ ենթակետում «հունիսի» բառը փոխարինել «հուլիսի» բառով.
3) աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Աղյուսակ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԻ ՔԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Մարզի անվանումը Ազոտական պարարտանյութի՝ գարնան գյուղատնտեսական
աշխատանքների համար հատկացված քանակը
(տոննա)
1 2
Արագածոտն 3600
Արարատ 4970
Արմավիր 7000
Գեղարքունիք 3500
Լոռի 2500
Կոտայք 1675
Շիրակ 4200
Սյունիք 2000
Վայոց ձոր 480
Տավուշ 400
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն 900
«Երկրագործության գիտական կենտրոն » ՊՈԱԿ 15
«Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն » ՊՈԱԿ 2
Հայաստանի ազգային ագրարային համալսարան 50
ՀՀ արդարադատության նախարարության «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամ 6
Ընդամենը 31298
»:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 84-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետում «3,016,605,725.0» թիվը փոխարինել «3,234,957,800.0»ուղղ. թվով.
2) որոշման 1-ին կետի՝
ա. 1-ին ենթակետում «1,789,336,500.0» թիվը փոխարինել «1,821,070,650.0» թվով,
բ. 2-րդ ենթակետում «1,056,117,125.0» թիվը փոխարինել «1,216,709,750.0» թվով,
գ. 3-րդ ենթակետում «171,152,100.0» թիվը փոխարինել «197,177,400» թվով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2013 թ. մարտի 7
Երևան