Հոդված 2
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2013 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Դատախազի պաշտոն զբաղեցրած անձի` մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը նշանակված կենսաթոշակը վերահաշվարկվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո սահմանված կարգով:
Եթե վերահաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը նշանակված կենսաթոշակի չափից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին չափով:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ս. Սարգսյան
2013 թ. մարտի 18
Երևան
ՀՕ-12-Ն