Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ի N 1562-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2013-04-06-ից մինչև 2019-09-12։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2019-09-12Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 մարտի 2013 թվականի N 236-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ի N 1562-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-ին հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու մասին» N 1562-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

1) 12-րդ կետի` վերահսկվող տնտեսական գործունեության ոլորտային ռիսկը սահմանող աղյուսակի`

ա. 5-րդ կետի 2-րդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրություն, արդյունահանում և հանքաքարի մշակում»,

բ. 17-րդ կետի 2-րդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրություն, արդյունահանում և հանքաքարի մշակում».

2) 16-րդ կետի` անհատական ռիսկի չափորոշիչները սահմանող աղյուսակի`

ա. 5-րդ կետի 2-րդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ընդերքօգտագործման ընթացքում բնության և շրջակա միջավայրի պահպանություն»,

բ. 5-րդ կետի 3-րդ սյունակը լրացնել «մթնոլորտային օդի պահպանություն, հողի օգտագործում և պահպանություն, ջրային ռեսուրսների օգտագործում և պահպանություն, բուսական աշխարհի օբյեկտների օգտագործում և պահպանություն, կենդանական աշխարհի օբյեկտների պահպանություն» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2013 թ. մարտի 19

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։