Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 9-ԻՆ ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՐԶԱՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՏՈՒԿ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 9-ԻՆ ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՐԶԱՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՏՈՒԿ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 51-րդ հոդվածի 7-րդ մասի և 54-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2013 թվականի ապրիլի 8-11-ի չորսօրյա նիստերի երկրորդ օրը` ապրիլի 9-ին, գումարել Ազգային ժողովի միայն մեկ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնի ստանձնման հատուկ նիստ:

2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2013 թվականի ապրիլի 9-ի հատուկ նիստը գումարել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում` ժամը 12.00-ին:

Հայաստանի Հանրապետության

Ազգային ժողովի նախագահ Հ. Աբրահամյան

20 մարտի 2013 թվականի,

քաղ. Երևան

ԱԺՈ-059-Ն

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։