Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 420-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2013-04-04-ից մինչև 2023-11-18։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2023-11-18Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 մարտի 2013 թվականի N 264-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 420-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 30-ի «Առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի ընտրության և նրա մոտ բնակչության գրանցման կարգը հաստատելու մասին» N 420-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) ուժը կորցրած ճանաչել 11-րդ կետի 4-րդ ենթակետը.

2) 12-րդ կետից հանել «այդ տվյալների փոփոխությունը կատարել նաև տվյալ բնակչի գրանցման ձևում և» բառերը.

3) 22-րդ և 23-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«22. Այն դեպքում, երբ բնակիչն ընտրում է այլ ԱԱՊ հաստատության կազմում աշխատող ԱԱՊ բժիշկ, նրա մոտ գրանցվելու նպատակով, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված կարգով լրացվում է գրանցման ձև, որը բնակչի կողմից ստորագրվելուց հետո անձը հաստատող փաստաթղթի հետ միասին հիմք է հանդիսանում գրանցման փաստն էլեկտրոնային ձևով հաստատելու համար:

23. Բնակչի տեղափոխման և նրա կողմից ընտրված նոր ԱԱՊ հաստատությունում գրանցման վերաբերյալ տեղեկատվությունը նրան սպասարկող նախկին ԱԱՊ հաստատությունում ստացվում է էլեկտրոնային ձևով` նոր ընտրված ԱԱՊ հաստատությունում բնակչի գրանցման փաստը հաստատվելուց և ԱԱՊ բժշկի մոտ բնակչության գրանցման տվյալների ավտոմատացված կենտրոնական շտեմարանում մուտքագրվելուց հետո:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2013 թ. մարտի 25

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։