Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 276 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2001-01-01-ից մինչև 2006-02-23։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2006-02-23Բացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

27 դեկտեմբերի 2000 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 դեկտեմբերի 2000 թվականի N 886

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 276 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության 1996 թվականի սեպտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության մարզային և Երևանի քաղաքային ենթակայության սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների մասին» N 276 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հոկտեմբերի 27-ի N 470 և 1998 թվականի դեկտեմբերի 14-ի N 797 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ լրացումները`

որոշման N 1 հավելվածի ցանկի «Կոտայքի մարզ» բաժնի 2-րդ սյունակը`

ա) «քաղ. Հրազդան և Հրազդանի նախկին վարչական շրջանի տարածքը» բառերից հետո լրացնել «բացառությամբ Ալափարս, Արզական, Բջնի, Կարենիս և Ֆանտան գյուղերի» բառերով.

բ) «քաղ. Չարենցավան» բառերից հետո լրացնել «Ալափարս, Արզական, Բջնի, Կարենիս և Ֆանտան գյուղերը» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունվարի 1-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։