Անցնել բովանդակությանը

ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 15 ՄԱՐՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ N 108-Ա ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

15 մարտի 2013 թ.

ք. Երևան N 108-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

ՄԻ ՇԱՐՔ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՍԵՑՈՒՄՆԵՐԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 7-րդ մասով և հիմք ընդունելով «ԱՄՈԱՐԹԱՐԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2013 թվականի մարտի 6-ի և անհատ ձեռնարկատեր ԳԵՎՈՐԳ ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆԻ 2013 թվականի մարտի 11-ի գրություններն ու տարեկան պետական տուրքի և տույժերի վճարման անդորրագրերի պատճենները.

վերացնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2013 թվականի փետրվարի 28-ի «Մի շարք կազմակերպություններին տրամադրված Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիաների գործողությունները կասեցնելու մասին» N 90-Ա հրամանի 1-ին կետով նշված հետևյալ կազմակերպությունների լիցենզիաների գործողությունների կասեցումը՝

1. «ԱՄՈԱՐԹԱՐԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2010 թվականի մարտի 22-ի ՏԾ N 01782 լիցենզիայի գործողությունը 2013 թվականի մարտի 6-ից:

2. Անհատ ձեռնարկատեր ԳԵՎՈՐԳ ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆԻ 2008 թվականի հունիսի 9-ի ՏԾ N 00255 լիցենզիայի գործողությունը 2013 թվականի մարտի 12-ից:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գ. Բեգլարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։