Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 ապրիլի 2013 թվականի N 268-Ա

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 7-ի «Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հայեցակարգին հավանություն տալու մասին» N 9 արձանագրային որոշման 19-րդ կետի 1-ին ենթակետը`

1. «Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` 6-ամսյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել սույն որոշման 1-ին կետով նշված օրենքի նախագիծը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետի պաշտոնակատար Տ. Սարգսյան

2013 թ. ապրիլի 11

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2013 թ.

ապրիլի 11-ի N 268-Ա

որոշման

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

Ռ. Ալավերդյան -ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)

Ն. Սարգսյան -Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ (համաձայնությամբ)

Վ. Տերտերյան -ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ

Ա. Սամուելյան -ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

Ս. Պապյան -ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ

Լ. Հունանյան -ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

Կ. Մինասյան -ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ

Վ. Միրումյան -ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

Հ. Պետրոսյան -ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության պետ

Կ. Հակոբյան -ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրենսդրության վերլուծության և կատարելագործման վարչության պետ

Վ. Կտիկյան -ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար

Զ. Առաքելյան -Երևանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ (համաձայնությամբ)

Ա. Հարությունյան -ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ

Ս. Օհանյան -«Երևաննախագիծ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն (համաձայնությամբ)

Ս. Հայրապետյան -ՀՀ քաղաքաշինության նախարարի խորհրդական

Ա. Հախումյան -ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինության քաղաքականության և տարածական պլանավորման վարչության քաղաքաշինության քաղաքականության բաժնի պետ

Ա. Պատրիկյան -ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ճարտարապետության վարչության ճարտարապետության քաղաքականության բաժնի պետ (քարտուղար)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։