Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 ապրիլի 2013 թվականի N 273-Ա

ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`

Ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի վարկային համաձայնագրի շուրջ Համաշխարհային բանկի պատվիրակության հետ բանակցություններ վարելու նպատակով ստեղծել բանակցային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության

վարչապետի պաշտոնակատար Տ. Սարգսյան

2013 թ. ապրիլի 13

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2013 թ.

ապրիլի 13-ի N 273-Ա

որոշման

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐԵԼՈՒ

ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՄԲԻ

Ա. Անդրեասյան -ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ (բանակցային խմբի ղեկավար)

Ա. Ավետիսյան -ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի միջազգային տնտեսության համագործակցության վարչության պետ

Ռ. Դավթյան -ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի տնտեսության արտադրական ոլորտի բյուջետային ընթացիկ ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության պետ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։