Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԹԲԻԼԻՍԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 ապրիլի 2013 թվականի N 274-Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԹԲԻԼԻՍԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության և Վրաստանի էներգահամակարգերի տարածաշրջանային ինտեգրացման գործառույթների կանոնակարգման նպատակով ստեղծված աշխատանքային խմբերի հերթական հանդիպմանը մասնակցելու նպատակով 2013 թվականի ապրիլի 11-13-ը Թբիլիսի (Վրաստան) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։

2. Ա. Գալստյանի և Հ. Ծուղունյանի՝ Թբիլիսի գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Ս. Աբրահամյանի՝ Թբիլիսի գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության, Մ. Մնացականյանինը՝ «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» փակ բաժնետիրական ընկերության և Թ. Մադոյանինը՝ «Հաշվարկային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնակատարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Գալստյանի` Թբիլիսի գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետի պաշտոնակատար Տ. Սարգսյան

2013 թ. ապրիլի 13

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2013 թ.

ապրիլի 13-ի N 274-Ա

որոշման

Կ Ա Զ Մ

ԹԲԻԼԻՍԻ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Ա. Գալստյան -ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ

Հ. Ծուղունյան -ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի զարգացման վարչության պետ

Ս. Աբրահամյան -«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)

Մ. Մնացականյան -«Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)

Թ. Մադոյան -«Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։