Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏՒ ՈՐՈՇՈՒՄԸ Հ. ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ԲԱՆԳԿՈԿ ԵՎ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 ապրիլի 2013 թվականի N 297-Ա

Հ. ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ԲԱՆԳԿՈԿ ԵՎ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Հ. Պողոսյանին 2013 թվականի ապրիլի 20-24-ը գործուղել Բանգկոկ (Թաիլանդի Թագավորություն)` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակված «Բանգկոկը` 2013 թ. Գրքի համաշխարհային մայրաքաղաք» տոնակատարություններին, իսկ 2013 թվականի ապրիլի 24-26-ը` Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)՝ որպես Հումանիտար համագործակցության միջպետակյան հիմնադրամի վարչության անդամ, Հումանիտար համագործակցության միջպետակյան հիմնադրամի և Հումանիտար համագործակցության խորհրդի համատեղ նիստին և «Համագործակցության աստղեր» միջպետական մրցանակաբաշխությանը մասնակցելու համար:

2. Հ. Պողոսյանի՝ Բանգկոկ և Մոսկվա գործուղման հետ կապված ճանապարհածախսը և օրապահիկի ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 02 խմբի 05 դասի «03. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը հատկացված միջոցներից:

3. Ընդունել ի գիտություն, որ Հ. Պողոսյանի՝ Բանգկոկ և Մոսկվա գործուղման հետ կապված գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմերի հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բանգկոկ և Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։

Հայաստանի Հանրապետության

վարչապետի պաշտոնակատար Տ. Սարգսյան

2013 թ. ապրիլի 19

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։