Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2001-02-10-ից մինչև 2003-01-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2003-01-01Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2000 թվականի դեկտեմբերի 26-ին

«ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«ՀՈԴՎԱԾ 26. Իրավաբանական անձանց շինությունների և ֆիզիկական անձանց հասարակական ու արտադրական նշանակության շինությունների 2000-2001 թվականների գույքահարկի հաշվարկման առանձնահատկությունները`

1. Իրավաբանական անձինք շինությունների մասով 2000-2001 թվականների գույքահարկը հաշվարկում և վճարում են հաշվեկշիռներում (հաշվետվություններում) արժեքային արտահայտությամբ հաշվառված շինությունների մնացորդային արժեքից, բայց ոչ պակաս դրանց սկզբնական (ձեռքբերման) արժեքի քսան տոկոսից:

2. Իրավաբանական անձինք շինությունների 2000 թվականի գույքահարկի եռամսյակային հաշվարկներ չեն ներկայացնում և վճարումներ չեն կատարում, այլ «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 և 18 հոդվածներով սահմանված ժամկետներում ներկայացնում են միայն տարեկան հաշվարկներ և վճարում են տարեկան հարկ:

3. Ֆիզիկական անձանց հասարակական ու արտադրական նշանակության շինությունների 2000-2001 թվականների տարեկան գույքահարկը կազմում է`

ա) մետաղական շինությունների համար` երեք հազար դրամ.

բ) այլ հասարակական ու արտադրական նշանակության շինությունների համար` տասը հազար դրամ:»:

ՀՈԴՎԱԾ 2. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 27 հոդվածը:

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

Երևան

16 հունվարի 2001 թ.

ՀՕ-140

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։