Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 7-Ի N 6 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 ապրիլի 2013 թվականի N 385-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 7-Ի N 6 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 11-րդ հոդվածի դրույթներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների, դրանց տրանսպորտային միջոցների տարբերանշանը հաստատելու մասին» N 6 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման երրորդ և չորրորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների, դրանց տրանսպորտային միջոցների տարբերանշանը դեղին եզրագծով վահանի պատկեր է, որի սև ֆոնի վրա պատկերված է Մերկուրի աստծո կանաչ գավազանը` փաթաթված, իրար նայող օձերով, որոնք խորհրդանշում են առևտուրը, առատությունը, բարձր բանականությունն ու վեճերի խաղաղ լուծումը: Գավազանի վերին մասում պատկերված է կարմիր շրջանակ, իսկ ներքևում` գավազանի աջ և ձախ կողմերում` երկու եռագույն դրոշներ: Գավազանի առջևում պատկերված է հավերժության նշանով ու թռչնի թևով ոսկեգույն առյուծ` ձեռքին ոսկեգույն բանալի: Առյուծը խորհրդանշում է իշխանությունը, ուժը և համարձակությունը, իսկ առյուծի ձեռքի բանալին՝ մաքսային հսկողությունը, մաքսանենգության համար Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանի փակ լինելը:

Տարբերանշանի վերին մասում հայերեն նշված է՝ «Հայաստանի մաքսային ծառայություն», իսկ ներքևի մասում անգլերեն նշված է՝ «Armenian Customs Service»:».

2) որոշման հինգերորդ պարբերության մեջ «ձևակերպումների» բառը փոխարինել «հսկողության» բառով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետի պաշտոնակատար Տ. Սարգսյան

2013 թ. ապրիլի 22

Երևան

Ակտի պատկեր

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։