«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
10 օգոստոսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հուլիսի 2004 թվականի N 1093-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 97 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԳԵԼՎԱԾ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՄԱԿ-ի «Վտանգավոր թափոնների երկրից երկիր տեղափոխման նկատմամբ հսկողություն սահմանելու մասին» բազելյան կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետություն վտանգավոր և այլ թափոնների ներմուծումը, արտահանումը և հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրումը կարգավորելու մասին» N 97 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 1-ին կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) վտանգավոր թափոնների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն և Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրումը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված` Հայաստանի Հանրապետության արգելված վտանգավոր թափոնների ցանկի»:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության արգելված վտանգավոր թափոնների ցանկը` համաձայն հավելվածի:
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության արգելված վտանգավոր թափոնները Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված թույլտվության առկայության դեպքում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2004 թ. օգոստոսի 5
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
հուլիսի 8-ի N 1093-Ն որոշման
Ց Ա Ն Կ .1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԳԵԼՎԱԾ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԱՓՈՆՆԵՐԻ
Թափոնի տեսակի
ծածկագիրը` ըստ
ԱՏԳ ԱԱ-ի Թափոնի տեսակի անվանումը Թափոնի տեսակի ծածկագիրը`
ըստ ՄԱԿ-ի
«Վտանգավոր
թափոնների
երկրից երկիր
տեղափոխման
նկատմամբ
հսկողություն
սահմանելու մասին»
բազելյան կոնվենցիայի
դասակարգման Թափոնի տեսակի
ծածկագիրը` ըստ
Տնտեսական
համագործակ-
ցության և զարգաց-
ման կազմակեր-
պության
դասակարգման.7 Պոտենցիալ վտան-
գավոր թափոնների
տեսակների բաղադրիչ
տարրերի ծածկագիրը`
ըստ Տնտեսական
համագործակ-
ցության և զարգացման կազմակեր-
պության
դասակարգման
A և B
թափոնների
միացյալ ցանկ Y կարգավորվող
թափոնների
հիմնական ցանկ
1 2 3 4 5 6
280540-ից
7204-ից
7404 00-ից Թափոններ, որոնց կազմում որպես բաղադրիչ մաս կամ որպես աղտոտիչ մտնում են հետևյալ նյութերից ցանկացածը` A1030
7503 00-ից մկնդեղ, մկնդեղի միացություններ Y24 AA090.2 C8
7602 00-ից
7802 00 000-ից
7902 00 000-ից
8002 00 000-ից
810197 000-ից
8102 97 000-ից
810330 000-ից
810420 000-ից
810530 000-ից
8106 00 000-ից
810730 000-ից
810830 000-ից
810930 000-ից
8110 20 000-ից
811100 190-ից
811213 000-ից
811222 000-ից
8112 92 210-ից
811252000-ից
8112 99-ից
811300 400-ից սնդիկ, սնդիկի միացություններ (բացառությամբ սնդիկային լամպերի, լյումինեսցենտային փողերի).3 Y29 AA100 C16
8104 20 000-ից
8104 30 000-ից Մագնեզիումի փոշի
2620 91 000-ից Ապակու և մետալուրգիական արտադրության փոշի, որը պարունակում է բերիլիում և դրա միացությունները Y20
2620 29 000-ից
2620 99-ից Կապար և դրա միացությունները պարունակող փոշի A1020 Y31 AA030
2620 99 900-ից Վանադիումի միացություններ պարունակող փոշի
2620-ից
3825 69 000-ից Գալվանական նստվածքներ A1050 Y17 AA120
3825 50 000-ից Մետաղների խածատումից առաջացած լուծույթներ A1060 Y17
Y7 AA130
AB030
7902 00 000-ից
2620 19 000-ից Ցինկային մնացորդներ, որոնք պարունակում են կապար և կադմիում.4 A1080 Y26
Y31 GA240
GA150
AA030
3825 69 000-ից Պղնձի մաքրման և անջատման էլեկտրոլիտիկ պրոցեսներից առաջացած էլեկտրոլիտի օգտագործված լուծույթներ A1110 Y34
Y35 AA070 C23
C24
3825 50 000-ից
28142-ից Պղինձ պարունակող` օգտագործված, խածատված լուծույթներ A1130 Y22 AA130 C6
8548 10 210-ից Չմասնատված տեսքով` օգտագործված կապարաթթվային էլեկտրակուտակիչներ A1160 Y31 AA170 C18
2524 90 000-ից
6812 80 900-ից Մանրաթելի և փոշու տեսքով ասբեստի թափոններ A2050 Y36 RB010 C25
8539-ից
8540-ից Օգտագործված սնդիկային լամպեր և լյումինեսցենտային փողեր Y29 AA100 C16
7019-ից
6806-ից Ապակե թելքերի թափոններ, որոնք իրենց ֆիզիկաքիմիական բնութագրով համապատասխանում են ասբեստին RB010
RB020
3802-ից
2818-ից
3824-ից
2842-ից Ավելի քան 50 տոկոսով օգտագործված կլանիչներ` արսինի կամ ֆոսֆինի խառնուկով Y24 C8
2621-ից Թափոնների այրման սարքավորումներից առաջացած խարամ և մոխիր (ներառյալ թռչող
մոխիրը և փոշին) Y18 AB020
Արդյունաբերական հեռացվող գազերի մաքրման սարքերի թափոններ, որոնք չեն նշվել այլ
կետերում` որպես զտող միջավայր օգտագործվող բնական օրգանական նյութեր A4100 Y46 AD140.7
AD150.7
AD160.7
2621-ից Պիրոլիզի սարքավորումների խարամ և մոխիր
2713 90-ից Արտադրության կամ նավթային կոքսի և բիթումի վերամշակման թափոններ A3010 Y11 AC010
2715 00 000-ից Ասֆալտե կապակցանյութերի թափոններ AC020
2710 99 000-ից Օգտագործված հանքային յուղեր A3020 Y8 AC030
271099 000-ից Հեղուկ ջերմակիրներ A3040 AC050
4001, 4002-ից
4004 00 000, 3506-ից
381220-ից Խեժերի լատեքսի, պլաստիֆիկատորների, սոսինձների պատրաստման և օգտագործման
արդյունաբերական թափոններ Y13 AC090
2710-ից
3811 11-ից
271000-ից
Կապարային հակադետոնատորներ պարունակող թափոններ
Արճիճ պարունակող բենզինի շլամներ A3030 RC030
AC040
0511 99 100-ից
(4101-4103)
4301-ից
4115 20 000-ից Մորթու կամ կաշվի հումքի թափոններ, որոնք պարունակում են մարդու և կենդանիների վարակիչ հիվանդությունների հարուցիչներ A3110 Y21
Y4 C3
C34
C35
3101 00 000-ից
3825 61 000-ից Թափոններ, որոնք պարունակում են օրգանական ֆոսֆորային միացություններ A3130 Y37 AC200 C26
2903-ից
382561 000-ից Ֆտորօրգանական միացությունների թափոններ Y45
2915, 2916-ից
2917, 2918-ից
3825 61 000-ից Քլորօրգանական թթվի արտադրության թափոններ Y45
29036-ից
2902-ից
2905-2909-ից Չհալոգենացված օրգանական լուծիչների և դրանց խառնուրդների թափոններ, որոնց բաղադրության մեջ մտնում են ցանկացած նյութեր, այդ թվում` A3140 Y42
Y6 AC210
AC230
3825 49 000-ից բենզոլ
3825 90-ից ծծմբածխածին
3825 49 000-ից կրեզոլ
3825 41 000-ից Հալոգենացված օրգանական լուծիչների և դրանց խառնուրդների թափոններ A3150 Y41 AC220 C41
2710 91 000-ից
3825-ից
3825 10 000-ից
2903 99-ից Պոլիքլորացված դիֆենիլներ (ՊՔԴ), պոլիքլորացված տերֆենիլներ (ՊՔՏ), պոլիքլորացված նավթալիններ (ՊՔՆ) կամ պոլիբրոմացված դիֆենիլներ (ՊԲԴ)` ներառյալ ցանկացած այլ պոլիբրոմացված 50 մգ/կգ և ավելի
խտություն ունեցող համանման միացություններ պարունակող կամ դրանցով աղտոտված իրերի և
նյութերի թափոնները A3180 Y10 RA010 C32
3825-ից
3825 49 000-ից
382569-ից
271390-ից
2902-ից Թափոններ` խեժանման նստվածքի տեսքով (բացի ասֆալտային կապակցանյութերից), որոնք
գոյանում են օրգանական նյութերի զտման, թորման կամ ցանկացած պիրոլիտիկ մշակման արդյունքում A3190 Y11 RA020
Ռետինե թափոններ` հետևյալ նյութերից, եթե դրանք խառնված չեն այլ թափոնների հետ, այդ թվում` B3040
4004 00 000-ից ռետինի թափոններ և կտորտանքներ GK010
4004 00 000-ից օգտագործված ռետինատեխնիկական իրեր GK010
4012 20 000-ից հին դողեր GK020
4013-ից մաշված կամերաներ (անվադողերի) GK020
4017 00 000-ից պինդ ռետինի թափոններ (օրինակ` էբոնիտ) GK030
Թափոններ, որոնք պարունակում են կամ աղտոտված են հետևյալ նյութերով A4110
3825-ից
2932 19 000-ից պոլիքլորացված դիբենզոֆուրանի ցանկացած անալոգ Y43 RC010 C49
3825-ից
290369-ից պոլիքլորացված դիբենզոդիօքսինի ցանկացած անալոգ Y44 RC020 C50
Պոլիքլորացված կամ պոլիբրոմացված դիֆենիլներ պարունակող նյութերով աղտոտված փաթեթավորման տարաների և բեռնարկղերի թափոններ A4130
3915-ից
3923-ից պլաստմասսաներից Y17 AD100
AB030
4401 39-ից
4415-ից փայտից
4707-ից
4819-ից թղթից և ստվարաթղթից
7010-ից ապակուց` բացառությամբ ապակու ջարդոնի
7204-ից սև մետաղներից
5701 90-ից
5702 32-ից
5702 42-ից
5702 50 390-ից
5702 92-ից
5703 20-ից
5703 30-ից
5705 00 300-ից Քիմիական տեքստիլ նյութերից պատրաստված հատակի ծածկույթների թափոններ
3006 92 000-ից
3824 90 610-ից
2106 90 980 3
2901-2942 000-ից
3001-3006-ից Դեղագործական արտադրանքի արտադրության, պատրաստման և օգտագործման թափոններ` ներառյալ պիտանիության ժամկետը լրացած դեղամիջոցները.5, այդ թվում` կենդանիների բուժման համար նախատեսվածները A4010 Y2
Y3 AD010 C33
3825 30 000-ից
7017-ից
9619 00-ից Կլինիկական և դրա հետ կապված թափոններ (բժշկական, անասնաբուժական կամ այլ համանման գործունեության թափոններ. թափոններ, որոնք գոյանում են հիվանդանոցներում կամ այլ հաստատություններում հաճախորդների հետազոտության, բուժման կամ գիտահետազոտական աշխատանքների ժամանակ) A4020 Y1
Y3 C33
C35
3808-ից
3825 61 000-ից Բիոցիդների և ֆիտոդեղագործական պատրաստուկների արտադրության և կիրառման թափոններ` ներառյալ ստանդարտին չհամապատասխանող պեստիցիդները և հերբիցիդները` պիտանիության ժամկետը լրացած.5 կամ նախնական օգտագործման համար ոչ պիտանի A4030 Y4 AD020 C34
3825 61 000-ից
3808-ից Բույսերի մշակման և վնասատուներից պաշտպանության միջոցների արտադրության թափոններ Y45
3808-ից
3202-ից
2706 00 000-ից Փայտանյութի քիմիական կոնսերվանտների արտադրության և կիրառման թափոններ.6 (բացառությամբ սնդիկի միացությունների) A4040 Y5 AD030
2707 91 000 կրեոզոտային յուղ
2713 20 000 բիթումային մածուկներ
2826 19 100-ից ֆտորական նատրիում
2826 19 900-ից սիլիկոֆտորական նատրիում
2833 25 000 պղնձարջասպ
2908 99 900-ից նատրիումի դինիտրոֆենոլյատ
2707 99 անտրացենային յուղ
2714 90 000-ից փայտակոճերի տոգորման թերթաքարային յուղ
3403-ից Օգտագործված խառնուրդներ, էմուլսիաներ` յուղի/ջրի, ածխաջրածինների/ջրի Y9 AD060
3602 00 000-ից Պայթուցիկ բնույթի թափոններ, եթե դրանք չեն ընդգրկվում այլ հատուկ օրենսդրությամբ Y15 AD080
2815 30 000-ից
2816 10 000-40 000-ից
281700-ից
282590-ից Պերօքսիդներ` բացի ջրածնի պերօքսիդից A4120 RC040
28 խմբից
29 խմբից
3824 90 970-ից Թափոններ, որոնք բաղկացած են ստանդարտին չհամապատասխանող, պիտանիության ժամկետը լրացած քիմիական նյութերից.5 (ռեագենտներ) կամ պարունակում են այդպիսի նյութեր A4140
382490-ից Քիմիական նյութերի թափոններ, որոնք հետազոտությունների կամ ուսումնական գործունեության արդյունք ե, և որոնց բնույթը դեռևս պարզաբանված չէ, և (կամ) որոնք նոր են, ու մարդու առողջության և (կամ) շրջակա միջավայրի վրա դրանց ազդեցությունը հայտնի չէ A4150 Y14
_______________________
.1 Ապրանքի պատկանելությունը թափոնների ցանկին որոշվում է նրա անվանմամբ (ֆիզիկական և քիմիական բնութագրերով):
.2 Թափոնի ծածկագիրն ըստ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության դասակարգման նշվում է 2 տառով (մեկը նշում է ցուցակը. «G»` կանաչ (Green), «A»` սաթե (Amber), «R»` կարմիր (Red), իսկ մյուսը` թափոնների կատեգորիան. A, B, C,...), որին հաջորդում է համարը:
.3 Սնդիկ պարունակող սարքերի համար անհրաժեշտ է ղեկավարվել տեխնիկական անձնագրով:
.4 Թափոնները պարունակում են նյութեր (աղտոտիչներ), ՄԱԿ-ի «Վտանգավոր թափոնների երկրից երկիր տեղափոխման նկատմամբ հսկողություն սահմանելու մասին» բազելյան կոնվենցիայի I հավելվածում, այնպիսի խտությամբ, որը բավարար է վտանգավոր հատկություններ դրսևորելու համար` նշված բազելյան կոնվենցիայի III հավելվածում:
.5 Արտադրողի կողմից սահմանված ժամկետի ընթացքում չօգտագործված նյութ:
.6 Այս կետում ընդգրկված չէ կոնսերվանտներով մշակված փայտանյութը:
.7 Այն դեպքերում, երբ թափոնի անվանման դիմաց բացակայում են համապատասխան ծածկագրերը` ըստ ԱՏԳ ԱԱ-ի, կամ, բացի մնացորդից և թափոնից, այդ ծածկագրերը պարունակում են այլ պատրաստի արտադրանք, ապա պետք է առաջնորդվել անվանմամբ:
(հավելվածը փոփ. 25.04.13 N 438-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան