«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
23 հունվարի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 դեկտեմբերի 2006 թվականի N 1913-Ն
ԹԱՐՄ ՊՏՈՒՂ-ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 9-ի N 2200-Ն որոշման N 1 հավելվածի 174-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել թարմ պտուղ-բանջարեղենի տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2007 թ. հունվարի 18
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
դեկտեմբերի 21-ի N 1913-Ն որոշման
Տ Ե Խ Ն Ի Կ Ա Կ Ա Ն Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ
ԹԱՐՄ ՊՏՈՒՂ-ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ
I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
1. Թարմ պտուղ-բանջարեղենի տեխնիկական կանոնակարգի (այսուհետ՝ տեխնիկական կանոնակարգ) գործողությունը տարածվում է արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերով նախատեսված թարմ պտուղ-բանջարեղենի վրա՝
թարմ կարտոֆիլ 0701
թարմ տոմատ 0702 00 000
թարմ գլուխ սոխ, մանր սոխ, սոխ-պրաս և սխտոր 0703
թարմ գլուխ կաղամբ, ծաղկակաղամբ, շաղգամակաղամբ,
սպիտակագլուխ և կարմրագլուխ կաղամբներ 0704
թարմ հազար և եղերդ 0705
թարմ գազար, շաղգամ, սեղանի ճակնդեղ (կարմիր ճակնդեղ),
քոշմորուք, նեխուր, ամսական բողկ և համանման ուտելի
այլ արմատապտուղներ 0706
թարմ վարունգ 0707 00 050
թարմ լոբազգի բանջարեղեն, կեղևահան կամ կեղևով 0708
թարմ արտիճուկ 0709 91 000
թարմ ծնեբեկ 0709 20 000
թարմ սմբուկ 0709 30 000
թարմ պղպեղ 0709 60
թարմ դդմիկ 0709 93 100
թարմ կոկոսյան, բրազիլական և կեչու ընկույզներ՝
կճեպահանված կամ չհանված, կեղևով կամ առանց կեղևի 0801
թարմ նուշ 0802
թարմ ադամաթուզ 080300
թարմ արմավ, թուզ, արքայախնձոր, ավոկադո,
հնդկախնձոր (գուայավա), մանգո և մանգոստան 0804
թարմ ցիտրուսային պտուղներ 0805
թարմ խաղող 0806
թարմ սեխ (ներառյալ ձմերուկը) և պապայա 0807
թարմ խնձոր, տանձ և սերկևիլ 0808
թարմ ծիրան, բալ և կեռաս, դեղձ (ներառյալ նեկտարինը),
սալոր և մամուխ 0809
թարմ մորի և ելակ 0810 10 000
թարմ արքայամորի, մոշ, թութ և հովտային հատապտուղներ 0810 20
թարմ հաղարջ՝ սպիտակ և կոկռոշ 0810 90 750
թարմ հաղարջ՝ սև և կարմիր 0810 90 750
կիվի 0810 50 000
(1-ին կետը փոփ. 25.04.13 N 438-Ն)
2. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում են 1-ին կետով նախատեսված թարմ պտուղ-բանջարեղենի (այսուհետ` պտուղ-բանջարեղեն) անվտանգությանը, փաթեթավորմանը, մակնշմանը, փոխադրմանը և պահմանը ներկայացվող պահանջները:
II. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
3. Սույն տեխնիկական կանոնակարգում կիրառված են հետևյալ հասկացությունները`
նիտրատներ` ազոտական թթվի աղեր (ամոնիակային, նատրիումական, կալիումական, կալցիումական), որոնք կոչվում են նաև սելիտրաներ.
պեստիցիդներ` բոլոր այն թունավոր նյութերը, որոնք գործադրվում են բույսերին վնասող բոլոր կարգի վնասատուների դեմ.
ռադիոնուկլիդներ` ատոմներ, որոնք ունեն միջուկի միևնույն լիցքը (հետևաբար նույն քիմիական հատկությունները), բայց տարբեր թվով նեյտրոններ և ունեն ռադիոակտիվ ճառագայթներ արձակելու հատկություն:
III. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
4. Թարմ պտուղ-բանջարեղենի մեջ թունավոր տարրերի, պեստիցիդների, նիտրատների և ռադիոնուկլիդների թույլատրելի մակարդակները չպետք է գերազանցեն 1-4-րդ աղյուսակներով սահմանված նորմերը:
Աղյուսակ 1. Թարմ պտուղ-բանջարեղենում թունավոր տարրերի պարունակության թույլատրելի մակարդակները
Թունավոր տարրի
անվանումը Թույլատրելի մակարդակը,
մգ/կգ, ոչ ավելի Լրացումները
Կապար 0,5
0,4 մրգեր, հատապտուղներ
Արսեն 0,2
Կադմիում 0,03
Սնդիկ 0,02
Աղյուսակ 2. Թարմ պտուղ-բանջարեղենում պեստիցիդների պարունակության թույլատրելի մակարդակները
Պեստիցիդի անվանումը Թույլատրելի
մակարդակը,
մգ/կգ, ոչ ավելի Լրացումները
Հեքսաքլորցիլոհեքսան (ՀՔՑՀ)(α-β-γ--ի իզոմերներ) 0,1 կարտոֆիլ, կանաչ ոլոռ, բազուկ
0,5 բոստանային մշակաբույսեր, բանջարեղեն
0,05 մրգեր, հատապտուղներ,
խաղող
Երկքլորերկֆենիլեռքլորմեթիլմեթան (ԴԴՏ) և դրա մետաբոլիտները 0,1
Աղյուսակ 3. Թարմ պտուղ-բանջարեղենում նիտրատների պարունակության թույլատրելի մակարդակները
Մշակաբույսի անվանումը Թույլատրելի մակարդակը, մգ/կգ,
ոչ ավելի
Կարտոֆիլ 250
Կաղամբ` սպիտակաթելային, վաղահաս 900
Կաղամբ` սպիտակաթելային, ուշահաս 500
Գազար` վաղահաս 400
Գազար` ուշահաս 250
Տոմատ 150
Տոմատ (պաշտպանված գրունտ) 300
Վարունգ 150
Վարունգ (պաշտպանված գրունտ) 400
Սեղանի ճակնդեղ 1400
Գլուխ սոխ 80
Կանաչ սոխ 600
Կանաչ սոխ (պաշտպանված գրունտ) 800
Տերևաբանջարեղեն 2000
Տաքդեղ` քաղցր 200
Տաքդեղ` քաղցր (պաշտպանված գրունտ) 400
Դդմիկ 400
Ձմերուկ 60
Սեխ 90
Մրգեր 60
Աղյուսակ 4. Թարմ պտուղ-բանջարեղենում ռադիոնուկլիդների պարունակության թույլատրելի մակարդակները
Մշակաբույսի անվանումը Ռադիոնուկլիդի
անվանումը Թույլատրելի
մակարդակը,
մգ/կգ, ոչ ավելի Լրացումները
Կարտոֆիլ ցեզիում-137 120 Բկ/կգ
սարոնցիում-90 40 Բկ/կգ
Բանջարեղեն` բոստանային
ցեզիում-137 120 Բկ/կգ
սարոնցիում-90 40 Բկ/կգ
Մրգեր, հատապտուղներ, խաղող ցեզիում-137 40 Բկ/կգ
սարոնցիում-90 30 Բկ/կգ
IV. ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՆԸ ԵՎ ՓՈԽԱԴՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
5. Թարմ պտուղ-բանջարեղենը պետք է փոխադրել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից չարգելված նյութերից պատրաստված տարաների մեջ:
6. Տարայի անվանական տարողությունից շեղումները պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 3-ի «Կշռածրարման, վաճառքի, ներմուծման ժամանակ ցանկացած տիպի փաթեթվածքներում չափածրարված ապրանքների քանակին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1928-Ն որոշմամբ սահմանված դրույթներին:
7. Թարմ պտուղ-բանջարեղենի փոխադրման համար նախատեսված տարաները պետք է ապահովեն հետևյալ պահանջները`
ա) համապատասխան փաթեթավորմամբ նվազագույնի հասցնել թարմ պտուղ-բանջարեղենի մեխանիկական վնասվածությունը՝ ապահովելով որակական հատկանիշների պահպանությունը,
բ) հեշտությամբ մաքրվեն, լվացվեն և ախտահանվեն՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 25-ի «Սննդամթերքի հետ շփվող պոլիմերային և այդ հիմքով պլաստմասսայե արտադրանքների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 679-Ն որոշման, իսկ մնացած նյութերից պատրաստված տարաների համար՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության նորմատիվ իրավական ակտերի:
8. Թարմ պտուղ-բանջարեղենի ախտոտումը և փչացումը կանխելու նպատակով, նախքան թարմ պտուղ-բանջարեղենի փոխադրումը, անհրաժեշտ է այն տեսակավորել ըստ պիտանելիության (սպառողի համար պիտանի և ոչ պիտանի):
9. Չի թույլատրվում թարմ պտուղ-բանջարեղենը փոխադրել նախկինում վնասակար նյութերի փոխադրման համար օգտագործված տրանսպորտային միջոցներով:
10. Բերքահավաքի և բերքի տեղափոխման համար նախատեսված միջոցներն ու մեքենաները պետք է լինեն մաքրված և ախտահանված:
V. ՊԱՀՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
11. Թարմ պտուղ-բանջարեղենի պահումը պետք է կազմակերպել այնպիսի պայմաններում, որոնք կապահովեն դրա անվտանգությունը և որակական ցուցանիշները:
12. Օգտագործվող բեռնարկղերն ու սառնարանային պահեստները պետք է լինեն մաքուր և ախտահանված:
13. Փչացումը կանխելու համար պտուղ-բանջարեղենը կարող է պահվել սառնարանային պայմաններում, որի ռեժիմները և տևողությունը սահմանված են 5-րդ աղյուսակում, իսկ ծիրանը, կիվին, մանգոն, պապայան, դեղձը, տանձը, սալորը, սեխը և պոմիդորը՝ մինչև հասունանալը սենյակային ջերմաստիճանում, այնուհետև սառնարանում:
Աղյուսակ 5
ԹԱՐՄ ՊՏՈՒՂ-ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ` ՍԱՌՆԱՐԱՆՈՒՄ ՊԱՀՄԱՆ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՌԵԺԻՄՆԵՐԸ ԵՎ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Պահպանվող պտղի
(բանջարեղենի)
անվանումը Ջերմաստիճանը
(.oC) Օդի
հարաբերական
խոնավությունը
(%) Պահպանման
տևողությունը
(օր)
1 2 3 4
Խնձոր
ամառային 1-ից մինչև 3 85 - 90 մինչև 30
ձմեռային 0-ից մինչև մինուս 2 85 - 90 150-240
Ծիրան մինուս 0,5 87 - 90 մինչև 30
Սերկևիլ 0 85 - 90 60
Ադամաթուզ
կանաչ 14-ից մինչև 16 85 - 90 10-20
հասունացած 13-ից մինչև 14 85 - 90 5-10
Խաղող 0-ից մինչև մինուս 1,5 85 - 95 30-180
Նուռ մինուս 1-ից մինչև մինուս 2 87 - 90 60-90
Տանձ
ամառային մինուս 0,5 85 - 90 մինչև 30
ձմեռային մինուս 1-ից մինչև մինուս 2 85 - 90 120-150
Սեխ 0 - 1 85 - 90 60-90
Նարինջ
հասունացած 3-ից մինչև 4 80 - 90 մինչև 150
կիսախակ վիճակում 5-ից մինչև 6 85 - 90 մինչև 150
Մանդարին 1-ից մինչև 2 85 - 90 60-90
Կիտրոն 2-ից մինչև 3 85 - 90 120-180
Դեղձ մինուս 0,5-ից մինչև 0 90 - 95 14-28
Ձմերուկ 2-ից մինչև 3 85 - 90 մինչև 60
Սալոր մինուս 0,5-ից մինչև 0 90 - 95 14-28
Սմբուկ 7-ից մինչև 10 85 - 90 մինչև 10
Դդմիկ 0-ից մինչև 4 85 - 90 մինչև 60
Գլուխ կաղամբ
վաղահաս 0-ից մինչև մինուս 0,5 85 - 90 մինչև 30
ուշահաս 0,5-ից մինչև մինուս 1,5 85 - 90 180-240
Կարտոֆիլ
վաղահաս 3-ից մինչև 4 85 - 90 14
ուշահաս 3-ից մինչև 4 85 - 90 120-240
Գլուխ սոխ 0-ից մինչև մինուս 1,5 65 - 75 120-240
Գազար (ստեպղին) 0-ից մինչև մինուս 0,5 90 - 95 120-180
Տաքդեղ
կծու 7-ից մինչև 10 85 - 90 30
քաղցր 0-ից մինչև 1 85 - 90 8-10
Մաղադանոս 0-ից մինչև 1 85 - 90 30-60
Բողկ 0 90 - 95 21
Ճակնդեղ 0 90 - 95 90-150
Դդում 10-ից մինչև 13 70 - 75 60-180
Սխտոր 0-ից մինչև մինուս 1,5 65 - 75 180-210
Տոմատ
կանաչ 11-ից մինչև 13 85 - 90 21-28
կարմիր 0 90 - 95 մինչև 14
Ծաղկակաղամբ 0 95 - 98 21-28
VI. ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
14. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջների կիրառման նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:
15. Սույն տեխնիկական կանոնակարգը չի տարածվում սեփական արտադրությունից ստացված և սեփական կարիքները հոգալու համար արտադրվող, պահվող և օգտագործվող պտուղ-բանջարեղենի վրա:
(հավելվածը փոփ. 25.04.13 N 438-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան