ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 մայիսի 2013 թվականի N 452-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն ստեղծելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը 2013 թվականին հատկացնել 168,027.1 հազ. դրամ, որից` ինն ամսում 119,802.6 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման N 11 հավելվածում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2013 թ. մայիսի 6
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2013 թվականի
մայիսի 2-ի N 452-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Չափորոշիչներ Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)
ոչ ֆինանսական ցուցանիշներ ֆինանսական ցուցանիշներ
առաջին կիսամյակ ինն ամիս տարի առաջին կիսամյակ ինն ամիս տարի
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումներ
1.1 Ծառայություններ
Ծրագրային դասիչը Մատուցվող ծառայության անվանումը Օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների նպատակների և խնդիրների իրագործում
1128 ԱԾ01 Նկարագրությունը
Արտաքին գործերի բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականության իրականացման դիվանագիտական գործունեություն օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում
Քանակական Օտարերկրյա պետություններում գործող դիվանագիտական ծառայության մարմինների` ՀՀ դեսպանությունների, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցչությունների (բացառությամբ մասնագիտացված միջազգային կազմակերպություններում ՀՀ ներկայացուցիչների և ներկա-յացուցչությունների) ընդհանուր քանակը 1 1 X X X
Որակական Մշակված չէ X X X
Ժամկետայնու-թյան Մշակված չէ X X X
Մատուցվող ծառայության
վրա կատարվող ծախսը
(հազ. դրամ) X X X 119,802.6 168,027.1
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1128 ՀՀ արտաքին քաղաքականության իրականացում օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում
Վերջնական արդյունքի նկարագրությունը
ՀՀ անվտանգության ապահովման, հարաճուն զարգացման և տնտեսական առաջընթացի համար արտաքին պայմանների բարելավում
Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը
Օտարերկրյա պետություններում գործող ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինները
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան