ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 ապրիլի 2013 թվականի N 428-Ա
«ԱՄԱ ԿՈՄՊՐԵՍՈՐ» ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ` ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎԱԾ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ` ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄԻ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 34-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Թույլատրել «ԱՄԱ ԿՈՄՊՐԵՍՈՐ» համատեղ ձեռնարկություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2012 թվականի հունիսի 8-ի N C 18278, 2012 թվականի հունիսի 8-ի N C 3543 և 2012 թվականի հուլիսի 12-ի N C 7826 հայտարարագրերով ներմուծված և չվերաարտահանված ապրանքների հանդեպ «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների` համաձայն հավելվածի, նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել մինչև 2013 թվականի դեկտեմբերի 8-ը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2013 թ. ապրիլի 29
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2013 թվականի
ապրիլի 25-ի N 428-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«ԱՄԱ ԿՈՄՊՐԵՍՈՐ» ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ` ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
Անվանումը ԱՏԳ ԱԱ
ծածկա-գիրը Մաքսային հայտարարա-գիրը Ամսաթիվը Չափի միավորը Քանակը Մաքսային ռեժիմի ժամկետը
Գազի կոմպրեսոր 84148078 C 18278 08.06.2012 թ. հատ 2 08.06.2013թ.
Էլեկտրական շարժիչներ 85015381 C 7826 12.07.2012 թ. հատ 2 12.07.2013թ.
Կոմպրեսորային յուղ
(4 հատ տակառ) 27101981 C 3543 08.06.2012 թ. կգ 665.6 08.06.2013թ.
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան