ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԵՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.
Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
1. «Արտոնագրային վճարների մասին»
Հայաստանի Հանրապետության
օրենքում փոփոխություն
կատարելու մասին Պ-219-26.02.2013-ՏՀ-010/0
Հեղինակներ` Միքայել Մելքումյան,
Նաիրա Զոհրաբյան,
Էլինար Վարդանյան,
Ստեփան Մարգարյան,
Վահան Բաբայան
2. ա) Հայաստանի Հանրապետության
քաղաքացիական դատավարության
օրենսգրքում փոփոխություններ
և լրացում կատարելու մասին Կ-222-11.03.2013-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) Հայաստանի Հանրապետության
քրեակատարողական օրենսգրքում
լրացում կատարելու մասին Կ-222.1 -11.03.2013-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
3. «Ոստիկանության զորքերի մասին»
Հայաստանի Հանրապետության
օրենքում փոփոխություններ
կատարելու մասին Կ-223-11.03.2013-ՊԱ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.
Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.
Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ Հ. Աբրահամյան
29 ապրիլի 2013 թվականի,
քաղ. Երևան
ԱԺՈ-064-Ն