ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 մայիսի 2013 թվականի N 360-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարիչների խորհրդի 2008 թվականի «Քվոտաների տասնչորսերորդ ընդհանուր վերանայման և Գործադիր խորհրդի բարեփոխման փոփոխությունների վերաբերյալ» թիվ 66-2, ինչպես նաև 2010 թվականի «Ձայնի և մասնակցության նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ» թիվ 63-2 որոշումների` Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ մտնելու կապակցությամբ իրավական տարակարծությունների քննարկման ու նշված հարցի վերաբերյալ միասնական դիրքորոշում ձևավորելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբին` երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել առաջարկություններ սույն որոշման 1-ին կետում նշված Արժույթի միջազգային հիմնադրամի որոշումների` Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ մտնելու առնչությամբ իրականացվելիք քայլերի վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2013 թ. մայիսի 18
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2013 թ.
մայիսի 18-ի N 360-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Լ. Ամիրջանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ (աշխատանքային խմբի ղեկավար)
Կ. Գասպարյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ
Ն. Ճնգրյան - ՀՀ Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի տեղակալ (համաձայնությամբ)
Վ. Վարդանյան - ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի միջազգային պայմանագրերի բաժնի վարիչ (համաձայնությամբ)
Ա. Ավագյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության միջազգային պայմանագրերի իրավական սպասարկման բաժնի պետ
Ա. Սանոյան - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական հարաբերությունների վարչության միջազգային պայմանագրերի փորձաքննության բաժնի պետ
Ա. Գրիգորյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության միջազգային պայմանագրերի կատարման և ներպետական իրավունքի բաժնի երկրորդ քարտուղար
Ն. Տեր-Գրիգորյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի միջազգային տնտեսական համագործակցության վարչության գլխավոր մասնագետ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Վ. Գաբրիելյան