ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 մայիսի 2013 թվականի N 358-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԺՆԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. ՄԱԿ-ի երեխայի իրավունքների կոմիտեի 63-րդ նստաշրջանի ժամանակ Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի՝ Հայաստանի Հանրապետության 3-րդ և 4-րդ պարբերական զեկույցի և նշված կոնվենցիային կից` «Զինված հակամարտություններին երեխաների մասնակցության վերաբերյալ» ու «Մանկավաճառության, երեխաների մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի մասին» կամընտիր արձանագրությունների կատարման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության սկզբնական զեկույցների պաշտպանության նպատակով 2013 թվականի մայիսի 28-31-ը Ժնև (Շվեյցարիայի Համադաշնություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Ռ. Ստեփանյանի, Կ. Սարիբեկյանի, Լ. Ղազարյանի և Գ. Պողոսյանի՝ Ժնև գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Ընդունել ի գիտություն, որ Ն. Դուրյանի, Կ. Հարությունյանի և Ա. Ավետիսյանի՝ Ժնև գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են համապատասխանաբար` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
4. Ընդունել ի գիտություն, որ Ե. Կիրակոսյանի և Կ. Սուջյանի՝ Ժնև գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի երևանյան գրասենյակի կողմից:
5. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ե. Կիրակոսյանի` Ժնև գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2013 թ. մայիսի 18
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2013 թ.
մայիսի 18-ի N 358-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 28-31-Ը ԺՆԵՎ (ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ) ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ե. Կիրակոսյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ (պատվիրակության ղեկավար)
Ռ. Ստեփանյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ
Կ. Սարիբեկյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ
Լ. Ղազարյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների վարչության պետ
Ն. Դուրյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ 3-րդ վարչության պետ
Կ. Հարությունյան - ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական փորձաքննության բաժնի վարիչ (համաձայնությամբ)
Կ. Սուջյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների վարչության մարդու իրավունքների և հումանիտար հարցերի բաժնի պետ
Ա. Ավետիսյան - ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության միջազգային պայմանագրաիրավական ապահովման բաժնի պետի տեղակալ
Գ. Պողոսյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների վարչության գլխավոր մասնագետ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Վ. Գաբրիելյան