Անցնել բովանդակությանը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2022-06-30-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։

Հոդված 3

գործել է մինչև 2022-06-30ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 3.

2003 թվականի օգոստոսի 1-ից հիմնական կամ լրացուցիչ պատժից ազատել 1961 թվականի մարտի 7-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով մինչև 2003 թվականի օգոստոսի 1-ն այն արարքների համար դատապարտված անձանց, որոնք, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համաձայն, հանցագործություններ չեն համարվում:

1961 թվականի մարտի 7-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքին համապատասխան դատապարտված և պատիժ չկրած անձանց նկատմամբ կիրառվող պատժի չափերը համապատասխանեցնել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքին այն դեպքերում, երբ դատապարտյալի նկատմամբ նշանակված պատիժն ավելի խիստ է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված պատժի առավելագույն չափից:

Եթե 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքն այլ կերպ բարելավում է հանցանք կատարած, այդ թվում՝ պատիժ կրող կամ պատիժ կրած, սակայն դատվածություն ունեցող անձանց վիճակը, դատարանների դատավճիռները և քրեաիրավական ներգործության այլ միջոցներ կիրառելու վերաբերյալ դատական ակտերը ենթակա են վերանայման՝ դատավճիռը կայացրած դատարանի կամ դատապարտյալի կողմից պատիժը կրելու վայրի դատարանի կողմից:

(մասն ուժը կորցրել է 15.11.06 ՀՕ-179-Ն)

Պատժից ազատելը, պատիժը մեղմացնելը, հանցանք կատարած անձանց վիճակը բարելավելը, սույն հոդվածի առաջին, երկրորդ և երրորդ մասերով նախատեսված դեպքերում իրականացվում են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 437-րդ և 438-րդ հոդվածներով նախատեսված կարգով:

Դատվածություն չունեցող համարել սույն հոդվածի առաջին և երրորդ մասերին համապատասխան պատժից ազատվող անձանց, ինչպես նաև նախկինում պատիժ կրած կամ պայմանական վաղաժամկետ ազատված անձանց, եթե նրանք դատապարտված են եղել այնպիսի արարքների համար, որոնք, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համաձայն, հանցագործություն չեն համարվում:

2003 թվականի օգոստոսի 1-ից կարճել դատարանների, նախաքննության և հետաքննության մարմինների վարույթում գտնվող քրեական գործերը և դադարեցնել քրեական հետապնդումն այն արարքների վերաբերյալ, որոնք, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համաձայն, հանցագործություն չեն համարվում, ինչպես նաև այն քրեական գործերը, որոնցով քրեական պատասխանատվության ենթարկելու՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված վաղեմության ժամկետները լրացել են:

1961 թվականի մարտի 7-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հավելվածը՝ դատապարտյալի և նրա խնամքի տակ գտնվող անձանց համար անհրաժեշտ այն առարկաների ցուցակը, որոնք չեն կարող բռնագրավվել դատարանի դատավճռով, կիրառվում է մինչև Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսդրությամբ նախատեսված նոր ցանկի հաստատումը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածին համապատասխան:

Դատվածություն չունեցած համարել 2002 թվականի ապրիլի 26-ից մինչև 2004 թվականի հուլիսի 1-ը կրոնական համոզմունքների կամ հայացքների շարժառիթով 1961 թվականի մարտի 7-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածով կամ 2003 թվականի ապրիլի 18-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով նախատեսված արարքների կատարման համար դատապարտված անձանց: Այդ անձանց նկատմամբ կիրառելի չեն Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի 8-րդ մասով կամ դատվածությամբ պայմանավորված` այլ օրենքով կամ իրավական ակտով նախատեսված սահմանափակումները:

Դատվածություն չունեցած համարել 2004 թվականի հուլիսի 1-ից հետո կրոնական համոզմունքների կամ հայացքների շարժառիթով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ, 327.1-ին, 327.2-րդ, 327.3-րդ և 327.4-րդ հոդվածներով նախատեսված արարքների համար դատապարտված անձանց, եթե նրանց դատվածությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածով սահմանված կարգով հանվել կամ մարվել է: Այդ անձանց նկատմամբ կիրառելի չեն Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի 8-րդ մասով կամ դատվածությամբ պայմանավորված` այլ օրենքով կամ իրավական ակտով նախատեսված սահմանափակումները:

2004 թվականի հուլիսի 1-ից հետո Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ, 327.1-ին, 327.2-րդ, 327.3-րդ և 327.4-րդ հոդվածներով նախատեսված արարքները կրոնական համոզմունքների կամ հայացքների շարժառիթով կատարելու համար դատապարտված և պատիժը կրած կամ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատված անձանց կամ այն անձանց դիմումի հիման վրա, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, իսկ այն չներկայացվելու դեպքում` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությամբ սահմանված կարգով ներկայացված` դատախազի միջնորդությամբ դատարանը վերանայում է այդ անձանց նկատմամբ կայացված դատավճիռը` կարճելով քրեական գործի վարույթը, եթե նրանց դատվածությունը դատարան դիմելու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածով սահմանված կարգով հանված կամ մարված չէ:

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ, 327.1-ին, 327.2-րդ, 327.3-րդ և 327.4-րդ հոդվածներով նախատեսված արարքները կրոնական համոզմունքների կամ հայացքների շարժառիթով կատարած և դրա համար պատիժ կրող անձանց դիմումի հիման վրա, իսկ այն չներկայացվելու դեպքում` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությամբ սահմանված կարգով ներկայացված` դատախազի միջնորդությամբ դատարանը վերանայում է այդ անձանց նկատմամբ կայացված դատավճիռը` կարճելով քրեական գործի վարույթը և նրանց ազատելով պատժի հետագա կրումից, եթե նրանք մինչև 2013 թվականի օգոստոսի 1-ը դիմում են ներկայացրել այլընտրանքային ծառայություն անցնելու վերաբերյալ, և «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով լիազորված մարմինը որոշում է կայացրել նրանց այլընտրանքային ծառայության ուղարկելու մասին:

Կարճել դատարանների, նախաքննության և հետաքննության մարմինների վարույթում գտնվող քրեական գործերը և դադարեցնել քրեական հետապնդումն այն անձանց նկատմամբ, որոնք կասկածվում կամ մեղադրվում են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ, 327.1-ին, 327.2-րդ, 327.3-րդ և 327.4-րդ հոդվածներով նախատեսված արարքների կատարման համար, եթե այդ անձինք մինչև 2013 թվականի օգոստոսի 1-ը դիմում են ներկայացրել այլընտրանքային ծառայություն անցնելու վերաբերյալ, և «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով լիազորված մարմինը որոշում է կայացրել նրանց այլընտրանքային ծառայության ուղարկելու մասին:

(3-րդ հոդվածը փոփ. 15.11.06 ՀՕ-179-Ն, լրաց. 02.05.13 ՀՕ-32-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։