«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
22 մայիսի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 10613200
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
26 ապրիլի 2013 թ.
ք. Երևան N 75-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 268-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի դրույթով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում գրանցված անասնաբուժական դեղամիջոցների ցանկը հաստատելու մասին» N 268-Ն հրամանով հաստատված հավելվածը լրացնել նոր` 67-րդ կետով, հետևյալ բովանդակությամբ.
67. Խոզերի սալմոնելոզ, պաստերելեոզ և էնտերոկոկային ինֆեկցիա հիվանդությունների դեմ ասոցացված, ակտիվազրկված պատվաստանյութ Ռուսաստանի Դաշնություն «Ստավրոպոլի բիոֆաբրիկա» դաշնային պետական միասնական ձեռնարկություն
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախարարի պաշտոնակատար՝ Ս. Կարապետյան