Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 16 ԱՊՐԻԼԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 98-Ա ՈՐՈՇՈՒՄԸ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

16 ապրիլի 2013 թ. թիվ 98-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ՊԱՊ ՇԻՆԱՐԱՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎ 785 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի ժզ) ենթակետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 37-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2013 թվականի ապրիլի 10-ի թիվ 16 արձանագրություն) և «ՊԱՊ ՇԻՆԱՐԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փոխանակման կետի՝ գործունեությունը դադարեցնելու մասին 2013 թվականի մարտի 25-ի դիմումը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել «ՊԱՊ ՇԻՆԱՐԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված արտարժույթի առուվաճառքի գործառնությունների իրականացման թիվ 785 լիցենզիան:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն «ՊԱՊ ՇԻՆԱՐԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրամադրված (նշված) գտնվելու վայր (ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Սիսիան, Շահումյան 72/20) ուղարկելու օրվան հաջորդող օրը:

ՀՀ կենտրոնական բանկի

նախագահ Ա. Ջավադյան

2013 թ. ապրիլի 18

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։