ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԵՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.
Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
1. ա) Հայաստանի Հանրապետության դատական
օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ
կատարելու մասին Կ-226 -21.03.2013-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Պետական տուրքի մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքում լրացում
կատարելու մասին Կ-226.1 -21.03.2013-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
2. ա) Հայաստանի Հանրապետության
քրեակատարողական օրենսգրքում
փոփոխություններ և լրացում
կատարելու մասին Պ-228 -26.03.2013, 17.05.2013 -ՊԻ-010/0
Հեղինակ` Դավիթ Հարությունյան
բ) Հայաստանի Հանրապետության քրեական
օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ
կատարելու մասին Պ-228.1 -26.03.2013, 17.05.2013 -ՊԻ-010/0
Հեղինակ` Դավիթ Հարությունյան
3. «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքում
լրացումներ և փոփոխություններ
կատարելու մասին Պ-230 -29.03.2013, 14.05.2013 -ԱՄ-010/0
Հեղինակներ` Արա Բաբլոյան, Դավիթ
Հարությունյան
4. ա) Հայաստանի Հանրապետության
քաղաքացիական դատավարության
օրենսգրքում լրացում և փոփոխություն
կատարելու մասին Պ-234 -03.04.2013-ՊԻ-010/0
Հեղինակ` Էդմոն Մարուքյան
բ) Հայաստանի Հանրապետության դատական
օրենսգրքում լրացում և փոփոխություն
կատարելու մասին Պ-234.1 -03.04.2013-ՊԻ-010/0
Հեղինակ` Էդմոն Մարուքյան
5. ա) «Անշարժ գույքի գնահատման
գործունեության մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքում
փոփոխություններ և լրացում
կատարելու մասին Կ-237 -04.04.2013-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) Վարչական իրավախախտումների
վերաբերյալ Հայաստանի Հանրապետության
օրենսգրքում փոփոխություն և լրացում
կատարելու մասին Կ-237.1 -04.04.2013-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
6. «Ժամանակավոր անաշխատունակության
նպաստների մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքում
փոփոխություններ և լրացումներ
կատարելու մասին Կ-238 -05.04.2013-ՍՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.
Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.
Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
1. Հայաստանի Հանրապետության ընտրական
օրենսգրքում փոփոխություններ և
լրացումներ կատարելու մասին Պ-227 -21.03.2013-ՊԻ-010/0
Հեղինակներ` Ռուբիկ Հակոբյան,
Զարուհի Փոստանջյան,
Թևան Պողոսյան
2. Պետական գույքի մասնավորեցման
2006-2007 թվականների ծրագրի
կատարման 2012 թվականի տարեկան
հաշվետվությունը հաստատելու մասին Կ-243 -30.04.2013-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
3. Հայաստանի Հանրապետության 2012 թվականի
պետական բյուջեի կատարման տարեկան
հաշվետվություն Կ-245 -02.05.2013-ՖՎ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
4. ա) «Հայաստանի Հանրապետության
կառավարության կառուցվածքի մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքում
փոփոխություն և լրացում կատարելու մասին Կ-248 -15.05.2013-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և
փոփոխություն կատարելու մասին Կ-248.1 -15.05.2013-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
5. Հայաստանի Հանրապետության կառավարության
ծրագրին հավանություն տալու մասին Կ-250 -18.05.2013-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
6. Հայաստանի Հանրապետության կենտրոնական
բանկի 2013 թվականի դրամավարկային
քաղաքականության ծրագիր 02.05.2013-ՖՎ
7. Հայաստանի Հանրապետության կենտրոնական
բանկի 2012 թվականի դրամավարկային
քաղաքականության ծրագրի կատարման
հաշվետվություն (գնաճի հաշվետվություն) 02.05.2013-ՖՎ
8. Միջազգային պայմանագրերի վավերացում.
1. 2012 թվականի հոկտեմբերի 17-ին
Երևանում ստորագրված «Հայաստանի
Հանրապետության կառավարության
և Իտալիայի Հանրապետության կառավարության
միջև պաշտպանության բնագավառում
համագործակցության մասին» համաձայնագիր Ն-247 -03.05.2013-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ
Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ Հ. Աբրահամյան
20 մայիսի 2013 թվականի,
քաղ. Երևան
ԱԺՈ-066-Ն