Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿՈՒՄ ՀՀ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 301-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2013-05-22-ից մինչև 2014-05-28։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2014-05-28Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 դեկտեմբերի 2010 թվականի N 1115-Ա

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 301-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 11-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանին նշանակել Համաշխարհային բանկի կառավարիչների խորհրդում Հայաստանի Հանրապետության կառավարիչ:

(1-ին կետը փոփ. 11.02.11 N 100-Ա, 21.05.13 N 368-Ա)

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանին նշանակել Համաշխարհային բանկի կառավարիչների խորհրդում Հայաստանի Հանրապետության կառավարչին փոխարինող անձ (փոխկառավարիչ):

3. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ վարչապետի 2008 թվականի մայիսի 30-ի N 301-Ա որոշումը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2010 թ. դեկտեմբերի 9

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։