Հոդված 3
Հոդված 3.
Օրենսգրքի 103-րդ հոդվածում՝
1) 2-րդ և 3-րդ մասերը «դեպքում» բառից հետո լրացնել «նոր անդամի նշանակմամբ» բառերով։
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-7-րդ մասերով.
«4. Վճռաբեկ դատարանի նախագահը, համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից իր պաշտոնը ստանձնելու օրվան կամ նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրվան հաջորդող մեկշաբաթյա ժամկետում դիմում է նշանակող մարմնին` Արդարադատության խորհրդի նոր անդամ նշանակելու համար։
5. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքում Արդարադատության խորհրդի իրավաբան գիտնական նոր անդամը նշանակվում է նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրվան հաջորդող հնգամսյա ժամկետում։
6. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում Արդարադատության խորհրդի իրավաբան գիտնական նոր անդամը նշանակվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից իր պաշտոնը ստանձնելու օրվան հաջորդող 40-օրյա ժամկետում։
7. Մինչև համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության Նախագահի և Ազգային ժողովի կողմից Արդարադատության խորհրդի իրավաբան գիտնական նոր անդամների նշանակումը նախկին անդամները շարունակում են պաշտոնավարել։»: