Անցնել բովանդակությանը

Հոդված 12

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12

Սույն Համաձայնագիրը կնքվում է հինգ տարի ժամկետով և ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը ավարտելու մասին Կողմերի վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից:

Սույն Համաձայնագիրը ինքնաբերաբար երկարաձգվում է հաջորդ հնգամյա ժամանակաշրջանի համար, եթե Կողմերից որևէ մեկը համապատասխան ժամանակաշրջանի ավարտից վեց ամիս առաջ գրավոր չի ծանուցում մյուս Կողմին սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

Համաձայնագրի դադարեցումը չի խոչընդոտի համաձայնագրով նախատեսված այն աշխատանքների իրականացմանը, որոնք սկսվել, բայց դեռ չեն ավարտվել համաձայնագրի գործողության դադարեցման պահին:

Սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ իրականացման առնչությամբ անհամաձայնությունները կկարգավորվեն պայմանավորվող կողմերի միջև՝ բանակցությունների միջոցով:

Կատարված է Վիլնյուս քաղաքում 2012 թվականի փետրվարի 22-ին երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, լիտվերեն և անգլերեն լեզուներով, ընդ որում, բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

Սույն համաձայնագրի մեկնաբանման ժամանակ տարաձայնություններ առաջանալու դեպքում գերակայությունը կտրվի անգլերեն տեքստին:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2012 թ. սեպտեմբերի 27-ին

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։