Հոդված 6
Հոդված 6
Օտարերկրյա հաստատությունների, ոչ կառավարական կազմակերպությունների և ընկերությունների համար պայմանները
Երբ օտարերկրյա հաստատությունները, ոչ կառավարական կազմակերպությունները, ընկերությունները և, Հայաստանից բացի, այլ երկրների իրավաբանական անձինք զարգացմանն ուղղված համագործակցության շրջանակներում Հայաստանում գործունեություն ծավալելու համար ավստրիական կողմի հետ պայմանագիր են կնքում, Հայաստանի տարածքում կիրառվում են հետևյալ դրույթները.
ա) այդպիսի իրավաբանական անձինք պատասխանատվություն չեն կրում իրենց վերջնական աշխատանքի իրականացման ժամանակ ձախողման համար, եթե այն տեղի է ունեցել ավստրիական կողմից տրամադրված անվտանգության ցուցումների և առաջարկությունների պատճառով.
բ) նրանք իրավունք ունեն ստանալու ԱԱՀ և նմանատիպ այլ հարկերի դիմաց փոխհատուցում` համաձայն ներպետական օրենսդրության.
գ) նրանք ազատվում են անհատական եկամտահարկից և Ավստրիայի կամ սույն Համաձայնագրով կարգավորվող պայմանագրի ներքո ծառայություններ մատուցելու կամ ապրանքներ մատակարարելու պատասխանատվություն ստանձնած գործատուի՝ ուղղակիորեն կամ որպես ենթամատակարար, կողմից վճարված վարձատրության նկատմամբ կիրառվող այլ ուղղակի հարկից.
դ) նրանք իրավունք ունեն, առանց մաքսատուրքի և նման այլ գանձումների, ներմուծելու և վերաարտահանելու մասնագիտական սարքավորումներ և ապրանքներ, որոնց կարիքը նրանք ունեն՝ իրենց ձեռնարկումներն ավարտին հասցնելու համար, կամ վաճառելու նման սարքավորումներ Հայաստանի տարածքում՝ վճարելով մաքսատուրքեր և կատարելով նմանատիպ այլ վճարումներ, եթե այլևս կարիք չկա տրամադրելու տվյալ ծառայությունները.
ե) նրանք իրավունք ունեն բացելու ոչ ռեզիդենտային բանկային հաշիվներ և օգտագործելու դրանք` իրենց ձեռնարկումներն ավարտին հասցնելու համար: Հաշվի արդյունավետ օգտագործմանը չպետք է խոչընդոտ հանդիսանան արտարժույթի վերահսկումները կամ Հայաստանի կողմից կիրառվող վճարները, և պետք է հնարավոր լինի այս ոչ ռեզիդենտային հաշիվների մնացորդները ազատորեն փոխարկելու ցանկացած արժույթի: