Հոդված 2
Հոդված 2
Համագործակցության նպատակները և սկզբունքները
1. Կողմերն իրենց համապատասխան ներպետական օրենսդրության շրջանակներում աջակցում են զարգացմանն ուղղված համագործակցության ընդհանուր ծրագրերին և նախագծերին:
2. Կողմերն իրենց համագործակցության հիմքում ընդունում են օժանդակության արդյունավետության մասին Փարիզյան հռչակագրի ներքո ստանձնած պարտավորությունները և միջոցներ են ձեռնարկում` իրականացնելու սեփականության, համապատասխանեցման, ներդաշնակության, արդյունքների կառավարման և փոխադարձ պատասխանատվության սկզբունքները:
3. Կողմերը ջանում են մոբիլիզացնել առավելագույն ռեսուրսներ սույն Համաձայնագրի նպատակով ընդհանուր ծրագրերի և նախագծերի համաֆինանսավորման համար: Որպես սկզբունք` երկու երկրների գործընկերները պետք է սեփական ռեսուրսներ ներդնեն յուրաքանչյուր ծրագրի և նախագծի իրականացման համար: