Հոդված 8
Հոդված 8
Իրականացումը
1. Ավստրիական կողմից՝ Ավստրիական զարգացման գործակալությունը պատասխանատվություն է կրում Ավստրիայի Կառավարության Ավստրիայի արտաքին գործերի նախարարության Ավստրիական զարգացման բնագավառում համագործակցության ծրագրի իրականացման համար: Հայկական կողմից՝ նախագծերի իրականացման համակարգումը վերապահված է ՀՀ ֆինանսների նախարարությանը՝ ՀՀ Կառավարության անունից: Նախագծերի համակարգումը կիրականացվի Թբիլիսիում Ավստրիական զարգացման համագործակցության ներկայացուցչի կողմից: Կողմերը կանոնավոր կերպով միմյանց տեղեկացնում են սույն Համաձայնագրի ներքո նախագծերի իրականացման առաջընթացի մասին:
2. Սույն Համաձայնագրի գործողության ոլորտում ներառված յուրաքանչյուր նախագծի համար կնքվում է կոնկրետ պայմանագիր կոնկրետ գործընկերների միջև՝ մանրամասնորեն սահմանելով նախագիծն իրականացնող յուրաքանչյուր գործընկերոջ իրավունքները և պարտականությունները:
3. Ծառայությունների, ապրանքների և այլ աշխատանքների գնումների կիրառելի կանոնները և ընթացակարգերը սահմանվում են սույն Համաձայնագրի ներքո ծրագրերը (նախագծերը) կարգավորող պայմանագրերում: