Հոդված 9
Հոդված 9
Կոռուպցիայի դեմ պայքարի մասին դրույթները
Կողմերը ունեն ընդհանուր շահեր կոռուպցիայի դեմ պայքարի հարցում. կոռուպցիան վտանգում է զարգացման համար անհրաժեշտ արդյունավետ կառավարումը և ռեսուրսների պատշաճ օգտագործումը, ինչպես նաև վտանգում է գնի և որակի վրա հիմնված` արդար և բաց մրցակցությունը: Հետևաբար Կողմերը հայտարարում են կոռուպցիայի դեմ պայքարելու ուղղությամբ իրենց ջանքերը միավորելու մտադրության մասին և մասնավորապես հայտարարում են, որ ոչ մի առաջարկ, նվեր, վճարում, որևէ տիպի փոխհատուցում կամ նպաստ, որը հանդիսանում է ապօրինի գործողություն կամ կոռուպցիոն գործելակերպ, չի եղել կամ չի լինի ուղղակի կամ անուղղակի խրախուսանք կամ պարգևատրում սույն Համաձայնագրի կատարման համար: Նմանատիպ ցանկացած գործողություն բավարար հիմք է սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու կամ կիրառելի իրավունքով նախատեսված որևէ այլ ուղղիչ միջոց ձեռնարկելու համար: