Հոդված 2
Հոդված 2
1. Սույն Համաձայնագրի 1-ին հոդվածում նշված անձինք կարող են առանց մուտքի արտոնագրի մուտք գործել, տարանցել և դուրս գալ մյուս Կողմի տարածքից տվյալ երկրում իննսուն (90) օրը չգերազանցող՝ անընդմեջ կամ մի քանի անգամ գտնվելու ժամկետով` առաջին մուտքի ամսաթվից հետո վեց ամսվա ընթացքում:
2. Սույն Համաձայնագրի 1-ին հոդվածում նշված, մյուս Կողմի պետությունում դիվանագիտական ներկայացուցչություններում ու հյուպատոսություններում և միջազգային կազմակերպություններում հավատարմագրված անձինք, ինչպես նաև նրանց ամուսինները և անչափահաս երեխաները, ովքեր ուղեկցում և ապրում են նրանց հետ, կարող են առանց մուտքի արտոնագրի մուտք գործել, մնալ և դուրս գալ մյուս Կողմի պետության տարածքից իրենց աշխատելու ընթացքում։ Մեկ կողմի արտաքին գործերի նախարարությունը պետք է տեղեկացնի մյուս կողմի արտաքին գործերի նախարարությանը նրանց ժամանման մասին: Սույն պարբերությունում նշված անձինք պետք է ստանան հավատարմագրման քարտ ընդունող Կողմից: