Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 մայիսի 2013 թվականի N 322-Ա

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման 4.6-րդ կետի`

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը տրամադրած գումարների ծախսումն իրականացնելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ մշակելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբի ղեկավարին`

1) կազմակերպել քննարկումներ աշխատանքային խմբի կազմով` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ մշակելու նպատակով` անհրաժեշտության դեպքում այլ ՀԳՄ-ներից ներկայացուցիչներ ներգրավելով` խորհրդակցական կարգով.

2) նախապատրաստել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը և մինչև 2013 թվականի մայիսի 30-ը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:

(2-րդ կետը փոփ. 01.06.13 N 413-Ա)

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2013 թ. մայիսի 2

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2013 թ.

մայիսի 2-ի N 322-Ա

որոշման

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

Ս. Ծատուրյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական գործակալության պետ (աշխատանքային խմբի ղեկավար)

Պ. Մանուկյան - ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետի տեղակալ

Թ. Մադոյան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ռազմաբժշկական վարչության պետի տեղակալ

Ա. Սանամյան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պայմանագրային իրավական վարչության բաժնի պետի տեղակալ

Ա. Պետրոսյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալի պետ

Կ. Գրիգորյան - ՀՀ ֆինանսների նախարարության իրավաբանական վարչության փաստաթղթերի սպասարկման բաժնի պետ

Զ. Մաթոսյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի տնտեսության սոցիալական ոլորտի բյուջետային ընթացիկ ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության սոցիալական պաշտպանության և առողջապահության բնագավառներում բյուջետային ընթացիկ ծախսերի ֆինանսական ծրագրավորման բաժնի գլխավոր մասնագետ

Գ. Կասպարով - ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ԾԻԳ պետական հիմնարկի Քաղաքականության և իրավական ակտերի մշակման բաժնի փորձագետ

(հավելվածը փոփ. 01.06.13 N 413-Ա)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։