Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 հունիսի 2013 թվականի N 644-Ա

ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2011 թվականի ապրիլի 1-ին կնքված «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագիր» N 4891 AM վարկային համաձայնագրի շրջանակներում կառուցված արոտավայրերի ջրարբիացման համակարգերի շահագործումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի շրջանակներում կառուցված գույքի կազմից 1 030 682 647 դրամ հաշվեկշռային արժեքով գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Տավուշի, Շիրակի մարզերի համապատասխան համայնքներին՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման հավելվածում նշված գույքի նվիրաբերության պայմանագրերի կնքումը համապատասխան համայնքների հետ: Նվիրաբերվող գույքի օգտագործման պայմանների վերաբերյալ նվիրաբերության պայմանագրերում սահմանել դրույթներ` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2011 թվականի ապրիլի 1-ին կնքված «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագիր» N 4891 AM վարկային համաձայնագրի պահանջներին համապատասխան:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2013 թ. հունիսի 24

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

հունիսի 20-ի N 644-Ա որոշման

Ց Ա Ն Կ

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Տավուշի, Շիրակի մարզերի ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ

NN

ը/կ Համայնքը Գույքի անվանումը Կառուցման տարեթիվը Հաշվեկշռային արժեքը (դրամ) Համայնքի ներդրումը գույքի արժեքի մեջ

(դրամ)

1 2 3 4 5 6

1. ՀՀ Արագածոտնի մարզի Ավանի համայնք արոտավայրերի ջրարբիացման համակարգ 2011 թ. 41 132 230 2 056 612

2. ՀՀ Արագածոտնի մարզի Բերքառատի համայնք արոտավայրերի ջրարբիացման համակարգ 2012 թ. 25 546 357 1 277 318

3. ՀՀ Արագածոտնի մարզի Թաթուլի համայնք արոտավայրերի ջրարբիացման համակարգ 2012 թ. 39 892 278 1 994 614

4. ՀՀ Արագածոտնի մարզի Ներքին Սասնաշենի համայնք արոտավայրերի ջրարբիացման համակարգ 2012 թ. 28 667 527 1 433 376

5. ՀՀ Արագածոտնի մարզի Նորաշենի համայնք արոտավայրերի ջրարբիացման համակարգ 2012 թ. 22 847 507 1 142 375

6. ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամավանի համայնք արոտավայրերի ջրարբիացման համակարգ 2012 թ. 36 774 470 1 838 724

7. ՀՀ Գեղարքունիքի մարզի Մադինայի համայնք արոտավայրերի ջրարբիացման համակարգ 2012 թ. 45 117 388 2 255 869

8. ՀՀ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկի համայնք արոտավայրերի ջրարբիացման համակարգ 2012 թ. 20 014 593 1 000 730

9. ՀՀ Գեղարքունիքի մարզի Շորժայի համայնք արոտավայրերի ջրարբիացման համակարգ 2012 թ. 44 108 160 2 205 408

10. ՀՀ Գեղարքունիքի մարզի Չկալովկայի համայնք արոտավայրերի ջրարբիացման համակարգ 2012 թ. 83 407 270 4 170 364

11. ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդաձորի համայնք արոտավայրերի ջրարբիացման համակարգ 2012 թ. 41 220 070 2 061 004

12. ՀՀ Լոռու մարզի Մարցի համայնք արոտավայրերի ջրարբիացման համակարգ 2012 թ. 34 308 947 1 715 447

13. ՀՀ Լոռու մարզի Ահնիձորի համայնք արոտավայրերի ջրարբիացման համակարգ 2012 թ. 35 474 180 1 773 709

14. ՀՀ Շիրակի մարզի Բերդաշենի համայնք արոտավայրերի ջրարբիացման համակարգ 2012 թ. 63 479 830 3 173 992

15. ՀՀ Շիրակի մարզի Աղինի համայնք արոտավայրերի ջրարբիացման համակարգ 2012 թ. 41 085 503 2 054 275

16. ՀՀ Շիրակի մարզի Ջրառատի համայնք արոտավայրերի ջրարբիացման համակարգ 2012 թ. 53 330 529 2 666 526

17. ՀՀ Շիրակի մարզի Մեծ Մանթաշի համայնք արոտավայրերի ջրարբիացման համակարգ 2012 թ. 92 096 400 4 604 820

18. ՀՀ Սյունիքի մարզի Գորայքի համայնք արոտավայրերի ջրարբիացման համակարգ 2012 թ. 38 338 295 1 916 915

19. ՀՀ Սյունիքի մարզի Ակների համայնք արոտավայրերի ջրարբիացման համակարգ 2012 թ. 48 138 790 2 406 940

20. ՀՀ Սյունիքի մարզի Տաթևի համայնք արոտավայրերի ջրարբիացման համակարգ 2012 թ. 27 100 843 1 355 042

21. ՀՀ Տավուշի մարզի Ներքին Ծաղկավանի համայնք արոտավայրերի ջրարբիացման համակարգ 2012 թ. 28 461 149 1 423 058

22. ՀՀ Տավուշի մարզի Կիրանցի համայնք արոտավայրերի ջրարբիացման համակարգ 2012 թ. 21 561 773 1 078 089

23. ՀՀ Տավուշի մարզի Լուսաձորի համայնք արոտավայրերի ջրարբիացման համակարգ 2012 թ. 24 704 134 1 235 207

24. ՀՀ Տավուշի մարզի Աչաջրի համայնք արոտավայրերի ջրարբիացման համակարգ 2012 թ. 32 238 056 1 611 903

25. ՀՀ Տավուշի մարզի Սարիգյուղի համայնք արոտավայրերի ջրարբիացման համակարգ 2012 թ. 22 485 380 1 124 270

26. ՀՀ Տավուշի մարզի Սևքարի համայնք արոտավայրերի ջրարբիացման համակարգ 2012 թ. 39 150 988 1 957 549

Ընդամենը 1 030 682 647 51 534 136

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Վ. Գաբրիելյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։