ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հունիսի 2013 թվականի N 637-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2010-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՑՈՐԵՆԻ ՍԵՐՄՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՐՄԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԿԱՐԿՏԱՀԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՏՈՒԺԱԾ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՐՏՔԸ ՆԵՐԵԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով 2013 թվականի մայիսի 12-ին Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզում տեղի ունեցած կարկտահարության` բնական աղետի հետևանքով ստեղծված արտակարգ իրավիճակը և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 431-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Թույլատրել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով դադարեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հուլիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում 2010-2014 թվականներին ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագիրը հաստատելու և սերմերի ներմուծումը թույլատրելու մասին» N 971-Ն որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի կարկտահարությունից տուժած Նալբանդյան, Գետաշեն, Ակնաշեն, Շենիկ, Վանանդ և Արշալույս համայնքների շահառուների միջև 2011, 2012 թվականներին կնքված պայմանագրերով շահառուների ստանձնած պարտավորությունները պարտքը ներելու միջոցով` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2013 թ. հունիսի 21
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2013 թվականի
հունիսի 13-ի N 637-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2010-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՑՈՐԵՆԻ ՍԵՐՄՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՐՄԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԿԱՐԿՏԱՀԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՏՈՒԺԱԾ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՆԹԱԿԱ ԵՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՊԱՐՏՔԸ ՆԵՐԵԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ
NN
ը/կ Ցանքը կատարած համայնքը Անունը, ազգանունը Կատարված ցանքը
հեկտար) Պայմանագրի կնքման օրը և համարը Պարտքի ներման
տոկոսը
1. Նալբանդյան Մկրտչյան Գրիգոր 9.5 19.09.2011 թ. ԱՐՄ-2 100
2. Մկրտչյան Գագիկ 23.5 19.09.2011 թ. ԱՐՄ-3 100
3. Մկրտչյան Զոյա 17.0 19.09.2011 թ. ԱՐՄ-4 100
4. Գետաշեն Հովհաննիսյան Աշոտ 10.0 14.10.2011 թ. ԱՐՄ-10 100
5. Մուրադյան Սամվել 16.1 18.10.2011 թ. ԱՐՄ-16 100
6. Եփրեմյան Համիկ 12.0 14.10.2011 թ. ԱՐՄ-12 100
7. Ակնաշեն Մարտիրոսյան Սուրեն 11.0 14.10.2011 թ. ԱՐՄ-11 80
8. Շենիկ Մինասյան Լուսիկ 10.0 14.10.2011 թ. ԱՐՄ-13 100
9. Վանանդ Ուստակարայան Հարություն 15.0 14.10.2011 թ. ԱՐՄ-14 50
10. Արշալույս Գրիգորյան Շուշան 10.0 29.08.2012 թ. ԱՐՄ-1 100
Ընդամենը 134.1
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Վ. Գաբրիելյան