Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՈՒՄ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի ԿԱՐԿՏԱՀԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀՈՂԻ ՀԱՐԿ ԵՎ ՀՈՂԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՅԴ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՈՌՈԳՄԱՆ ՋՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԵՎ ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 հունիսի 2013 թվականի N 652-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՈՒՄ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի ԿԱՐԿՏԱՀԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀՈՂԻ ՀԱՐԿ ԵՎ ՀՈՂԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՅԴ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՈՌՈԳՄԱՆ ՋՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզում 2013 թվականի մայիսի 12-ի կարկտահարության հետևանքով մարզի համայնքների հողի հարկ և հողի վարձակալության վճար վճարող, ինչպես նաև ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքում ընդգրկված այդ համայնքներում ոռոգման ջուր օգտագործող ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով` «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 214,040.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով), որից` առաջին կիսամյակում` 107,020,0 հազ. դրամ և ինն ամսում` 214,040.0 հազ. դրամ, այդ թվում`

1) 207,000.0 հազ. դրամը (որից` առաջին կիսամյակում` 103,500,0 հազ. դրամ և ինն ամսում` 207,000.0 հազ. դրամ) սույն որոշման N 1 հավելվածում նշված համայնքների վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողատարածքների (ներառյալ բնակավայրերում բնակշինարարության համար հատկացված՝ տնամերձ և այգեգործական (ամառանոցային) հողամասերի) հողի հարկի և համայնքի սեփականություն համարվող, ինչպես նաև համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող գյուղատնտեսական նշանակության հողերի վարձավճարների 2013 թվականի համար հաշվարկված` համայնքի բյուջե վճարման ենթակա տարեկան գումարներն այդ վճարները կատարող ֆիզիկական և իրավաբանական անձանց անունից, նրանց փոխարեն համապատասխան համայնքի բյուջե վճարելու նպատակով.

2) 7,040.0 հազ. դրամը (որից` առաջին կիսամյակում` 3,520.0 հազ. դրամ և ինն ամսում` 7,040.0 հազ. դրամ) Արմավիր և Հայկավան գյուղական համայնքների կարկտահարված տարածքներում օգտագործվող ոռոգման ջրի արժեքն այն վճարող ֆիզիկական և իրավաբանական անձանց անունից, նրանց փոխարեն համապատասխան համայնքի բյուջե վճարելու նպատակով, այդ թվում` Արմավիր համայնքի բյուջե 4,500.0 հազ. դրամ (որից` առաջին կիսամյակում` 2,250.0 հազ. դրամ և ինն ամսում` 4,500.0 հազ. դրամ), Հայկավան համայնքի բյուջե` 2,540.0 հազ. դրամ (որից` առաջին կիսամյակում` 1,270.0 հազ. դրամ և ինն ամսում` 2,540.0 հազ. դրամ):

2. Ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքում ընդգրկված համայնքներում ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից օգտագործվող ոռոգման ջրի դիմաց 2013 թվականի համար վարձավճարները փոխհատուցելու նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին` համաձայն սույն որոշման N 2 հավելվածի, հատկացնել 650,102.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական կազմակերպություններին» հոդվածով), որից` առաջին կիսամյակում` 325,051.0 հազ. դրամ և ինն ամսում` 650,102.0 հազ. դրամ:

3. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին՝

1) ապահովել սույն որոշման N 1 հավելվածում ընդգրկված համայնքների վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողատարածքների (ներառյալ բնակավայրերում բնակշինարարության համար հատկացված՝ տնամերձ և այգեգործական (ամառանոցային) հողամասերի) հողի հարկի և համայնքի սեփականություն համարվող, ինչպես նաև համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող գյուղատնտեսական նշանակության հողերի վարձավճարների գծով սույն որոշման NN 3, 5 հավելվածներով սահմանված ձևով համապատասխան ցանկերի կազմման, համայնքների ավագանիների կողմից հաստատման և սույն որոշումը հաստատվելուց հետո մեկ ամսվա ընթացքում դրանք համայնքների ղեկավարների կողմից Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարան ներկայացնելու գործընթացը.

2) սույն որոշման 1-ին կետով հողի հարկի գծով մարզպետարանին տրամադրված գումարները փոխանցել սույն որոշման N 1 հավելվածով սահմանված համայնքների բյուջեներ` յուրաքանչյուր համայնքի համար միասնական գանձապետական հաշվի եկամտային մասում բացված` համայնքի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության համար հողի հարկի գծով մուտքերի հաշվառման գործող հաշվեհամարին` համաձայն համայնքի ավագանու կողմից հաստատված և համայնքի ղեկավարի կողմից սույն որոշման N 3 հավելվածով սահմանված ձևով ներկայացված ցանկերի.

3) առաջարկել համայնքների ղեկավարներին սույն որոշման 1-ին կետով հողի հարկի գծով հատկացված գումարներն ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում հողի հարկ և գույքահարկ վճարողների հաշվառման ու հողի հարկի և գույքահարկի հաշվարկման ավտոմատացված տեղեկատվական համակարգի միջոցով ապահովել սույն որոշմամբ ընդգրկված անձանց հողի հարկի վճարումների մուտքագրումը.

4) սույն որոշման 1-ին կետով հողի վարձավճարների գծով մարզպետարանին տրամադրված գումարները փոխանցել սույն որոշման N 1 հավելվածով սահմանված համայնքների բյուջեներ` յուրաքանչյուր համայնքի համար միասնական գանձապետական հաշվի եկամտային մասում բացված` համայնքի սեփականություն համարվող, ինչպես նաև համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող գյուղատնտեսական նշանակության հողերի վարձակալության և օգտագործման դիմաց գանձվող վարձավճարների գծով մուտքերի հաշվառման գործող հաշվեհամարին` համաձայն համայնքի ավագանու կողմից հաստատված և համայնքի ղեկավարի կողմից սույն որոշման N 5 հավելվածով սահմանված ձևով ներկայացված ցանկերի.

5) ապահովել համայնքների ղեկավարների կողմից սույն որոշման N 6 հավելվածով սահմանված ձևով ոռոգման ջուր օգտագործող ֆիզիկական և իրավաբանական անձանց ցուցակների կազմման և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարան ներկայացման գործընթացը և դրանց հիման վրա սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված գումարների փոխանցումն Արմավիր և Հայկավան գյուղական համայնքների բյուջեներ:

4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝

1) ապահովել սույն որոշման N 2 հավելվածում ընդգրկված համայնքներն սպասարկող ջրօգտագործողների ընկերությունների կողմից սույն որոշման N 4 հավելվածով սահմանված ձևով ոռոգման ջուր օգտագործող անձանց ցուցակների կազմման և սույն որոշումը հաստատվելուց հետո մեկ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե նշված ցուցակները ներկայացնելու գործընթացը.

2) սույն որոշման 2-րդ կետով տրամադրված գումարները որոշման N 2 հավելվածի համաձայն փոխանցել համապատասխան համայնքներն սպասարկող ջրօգտագործողների ընկերությունների բանկային հաշիվներին.

3) ապահովել սույն որոշման N 2 հավելվածում ընդգրկված համայնքներն սպասարկող ջրօգտագործողների ընկերությունների կողմից, սույն որոշման 2-րդ կետի համաձայն` տրամադրված գումարներն ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում սույն կետի 1-ին ենթակետում նշված ցուցակներով ներկայացված անձանց կողմից օգտագործված ոռոգման ջրի դիմաց վարձավճարների մուտքագրումները:

5. Սույն որոշման 1-ին կետով սահմանված գումարները բաշխելու նկատմամբ վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի վրա:

6. Սույն որոշման 2-րդ կետով նախատեսված օգտագործված ոռոգման ջրի դիմաց ֆիզիկական և իրավաբանական անձանց վարձավճարները փոխհատուցելու մասով վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի վրա:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2013 թ. հունիսի 26

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2013 թվականի

հունիսի 6-ի N 652-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՈՒՄ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-ԻՆ ԿԱՐԿՏԱՀԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑՈՂ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ

NN

ը/կ Համայնքի անվանումը

1 2

1. Ակնալիճ

2. Ակնաշեն

3. Աղավնատուն

4. Ամբերդ

5. Արագած

6. Արշալույս

7. Գայ

8. Լուսագյուղ

9. Ծաղկալանջ

10. Ծաղկունք

11. Հայթաղ

12. Հայկաշեն

13. Մեծամոր

14. Ջրառատ

15. Ջրարբի

16. Գեղակերտ

17. Ֆերիկ

18. Ամասիա

19. Այգեշատ (Արմ.)

20. Արաքս (Արմ.)

21. Արմավիր գյուղական համայնք

22. Արևիկ

23. Բամբակաշատ

24. Բերքաշատ

25. Գետաշեն

26. Երասխահուն

27. Լենուղի

28. Հայկավան

29. Սարդարապատ

30. Մայիսյան

31. Մրգաշատ

32. Նալբանդյան

33. Նոր Արմավիր

34. Նոր Արտագերս

35. Նոր Կեսարիա

36. Նորապատ

37. Շենավան

38. Ջրաշեն

39. Ալաշկերտ

40. Տանձուտ

41. Շենիկ

42. Քարակերտ

43. Արգինա

44. Վանանդ

45. Տալվորիկ

46. Հուշակերտ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Վ. Գաբրիելյան

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2013 թվականի

հունիսի 6-ի N 652-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ` ԸՍՏ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ

(հազ. դրամ)

NN

ը/կ ՋՕ ընկերությունների և համայնքների անվանումը ՋՕԸ Առաջին կիսամյակ Ինն ամիս Տարի

«Արաքս» ՋՕԸ «Արաքս» ՋՕԸ 143,803 287,607 287,607

1. Արաքս 16,913 33,826 33,826

2. Բամբակաշատ 17,582 35,164 35,164

3. Բերքաշատ 5,755 11,510 11,510

4. Գետաշեն 13,840 27,679 27,679

5. Հոկտեմբեր 13,245 26,489 26,489

6. Հուշակերտ 6,581 13,162 13,162

7. Ջրաշեն 4,450 8,899 8,899

8. Նալբանդյան 13,903 27,805 27,805

9. Նոր Ամասիա 7,443 14,886 14,886

10. Նոր Արմավիր 6,781 13,561 13,561

11. Նոր Արտագերս 3,624 7,248 7,248

12. Նոր Կեսարիա 10,074 20,148 20,148

13. Շենավան 19,800 39,599 39,599

14. Տալվորիկ 3,814 7,629 7,629

«Արմավիր» ՋՕԸ «Արմավիր» ՋՕԸ 9,352 18,704 18,704

1. Լենուղի 353 706 706

2. Մայիսյան 3,526 7,052 7,052

3. Նորապատ 688 1,377 1,377

4. Մրգաշատ 4,785 9,569 9,569

«Մերձափնյա» ՋՕԸ «Մերձափնյա» ՋՕԸ 82,129 164,258 164,258

1. Ալաշկերտ 7,806 15,613 15,613

2. Հայկավան 7,050 14,099 14,099

3. Մրգաշատ 9,927 19,853 19,853

4. Արմավիր 9,664 19,327 19,327

5. Արևիկ 16,764 33,529 33,529

6. Այգեշատ 9,246 18,493 18,493

7. Գետաշեն 3,251 6,502 6,502

8. Նոր Արտագերս 7,451 14,903 14,903

9. Նալբանդյան 5,468 10,937 10,937

10. Տանձուտ 5,502 11,004 11,004

«Շենիկ» ՋՕԸ «Շենիկ» ՋՕԸ 17,127 34,254 34,254

1. Քարակերտ 2,440 4,880 4,880

2. Շենիկ 1,432 2,865 2,865

3. Վանանդ 267 534 534

4. Տալվորիկ 12,987 25,975 25,975

«Սև ջուր-Ախթամար» ՋՕԸ «Սև ջուր-Ախթամար»

ՋՕԸ 2,377 4,753 4,753

1. Երասխահուն 2,377 4,753 4,753

«Խոյ» ՋՕԸ «Խոյ» ՋՕԸ 59,282 118,564 118,564

1. Ամբերդ 5,403 10,806 10,806

2. Աղավնատուն 722 1,444 1,444

3. Ֆերիկ 2,358 4,716 4,716

4. Հայթաղ 6,743 13,486 13,486

5. Սամաղար 1,474 2,949 2,949

6. Ծաղկալանջ 4,006 8,013 8,013

7. Ակնալիճ 15,045 30,089 30,089

8. Արագած 4,014 8,028 8,028

9. Մայիսյան 886 1,772 1,772

10. Արշալույս 18,630 37,260 37,260

«Վաղարշապատ» ՋՕԸ «Վաղարշապատ» ՋՕԸ 1,138 2,277 2,277

1. Ծաղկունք 1,138 2,277 2,277

«Ակնալիճ» ՋՕԸ «Ակնալիճ» ՋՕԸ 7,320 14,640 14,640

1. Գայ 106 212 212

2. Լուսագյուղ 1,410 2,821 2,821

3. Ջրառատ 1,689 3,377 3,377

4. Ակնաշեն 486 973 973

5. Մեծամոր 774 1,549 1,549

6. Հայկաշեն 2,854 5,708 5,708

«Թալին» ՋՕԸ «Թալին» ՋՕԸ 2,523 5,045 5,045

1. Արգինա 2,523 5,045 5,045

Ընդամենը 325,051 650,102 650,102

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Վ. Գաբրիելյան

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2013 թվականի

հունիսի 6-ի N 652-Ն որոշման

Ց ՈՒ Ց Ա Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ______________ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԻ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ

NN

ը/կ Ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը կամ իրավաբանական անձի անվանումը Ֆիզիկական անձի սոցքարտի և(կամ) անձնագրի համարը, կամ իրավաբանական անձի ՀՎՀՀ-ն Հողամասի կադաստրային ծածկագիրը Հողամասի չափը (հեկտար) Հողի հարկը (դրամ)

1.

2.

3.

Ընդամենը

ՀՀ ________________ համայնքի ղեկավար ________________________

(ստորագրությունը) _____________________

(անունը, ազգանունը)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Վ. Գաբրիելյան

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2013 թվականի

հունիսի 6-ի N 652-Ն որոշման

Ց ՈՒ Ց Ա Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ _______________ ՀԱՄԱՅՆՔԻ ՈՌՈԳՄԱՆ ՋՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ

NN

ը/կ Ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը կամ իրավաբանական անձի անվանումը Ֆիզիկական անձի սոցիալական ապահովության քարտի համարը կամ իրավաբանական անձի ՀՎՀՀ-ն Ոռոգման ջրի ծավալը

(խոր. մետր) Վարձավճարի չափը (դրամ)

1.

2.

3.

Ընդամենը

____________________ ջրօգտագործողների ընկերության գործադիր տնօրեն

________________________

(ստորագրությունը) _____________________

(անունը, ազգանունը)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Վ. Գաբրիելյան

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2013 թվականի

հունիսի 6-ի N 652-Ն որոշման

Ց ՈՒ Ց Ա Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ______________ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ

NN

ը/կ Ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը կամ իրավաբանական անձի անվանումը Ֆիզիկական անձի սոցքարտի և/կամ անձնագրի համարը, կամ իրավաբանական անձի ՀՎՀՀ-ն Հողատարածքի կադաստրային ծածկագիրը Հողատարածքի չափը

(հեկտար) Հողի վարձավճարը (դրամ)

1.

2.

3.

Ընդամենը

ՀՀ ________________ համայնքի ղեկավար ________________________

(ստորագրությունը) _____________________

(անունը, ազգանունը)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Վ. Գաբրիելյան

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2013 թվականի

հունիսի 6-ի N 652-Ն որոշման

Ց ՈՒ Ց Ա Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ _______________ ՀԱՄԱՅՆՔԻ ՈՌՈԳՄԱՆ ՋՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ

NN

ը/կ Ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը կամ իրավաբանական անձի անվանումը Ֆիզիկական անձի սոցիալական ապահովության քարտի համարը կամ իրավաբանական անձի ՀՎՀՀ-ն Ոռոգման ջրի ծավալը

(խոր. մետր) Վարձավճարի չափը (դրամ)

1.

2.

3.

Ընդամենը

ՀՀ ________________ համայնքի ղեկավար ________________________

(ստորագրությունը) _____________________

(անունը, ազգանունը)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Վ. Գաբրիելյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։