Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-Ի N 1659-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2013-07-04-ից մինչև 2014-04-17։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2014-04-17Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 հունիսի 2013 թվականի N 650-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-Ի N 1659-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի N 1659-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) գյուղատնտեսական տեխնիկա ու սարքավորումներ ձեռք բերելու և արտոնյալ պայմաններով հողօգտագործողներին հատկացնելու համար:»:

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` Բելառուսի Հանրապետության «Մինսկի տրակտորների գործարան», «Բաբրույսկագրոմաշ» և «Լիդսելմաշ» բաց բաժնետիրական ընկերություններից տրակտորներ և հարակից գյուղատնտեսական սարքավորումներ (այսուհետ` տրակտորներ) ձեռք բերելու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ու կազմակերպություններին համապատասխան պայմաններով տրամադրելու նպատակով ապահովել «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետությունում 2010-2014 թվականներին ցորենի սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման ծրագրի իրականացման գործընթացի ապահովման նպատակային հաշվի միջոցներից 900,0 մլն դրամի` անտոկոս փոխառության պայմանագրի հիման վրա փոխանցումը «Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամին` պայմանագրում սահմանելով, որ 600,0 մլն դրամը ենթակա է վերադարձման` մինչև 2014 թվականի ապրիլի 1-ը, իսկ 300,0 մլն դրամը` մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` մշակել և ներկայացնել առաջարկություն տրակտորները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և կազմակերպություններին տրամադրելու պայմանների վերաբերյալ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2013 թ. հունիսի 26

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։