Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԵՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԵՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.

Հարցի անվանումը Կոդը և հեղինակները

1. ա) «Ավիացիայի մասին»

Հայաստանի Հանրապետության

օրենքում փոփոխություն

կատարելու մասին Կ-240 -09.04.2013-ՏՀ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

բ) «Հայաստանի Հանրապետությունում

ստուգումների կազմակերպման և

անցկացման մասին» Հայաստանի

Հանրապետության օրենքում

լրացում կատարելու մասին Կ-240.1 -09.04.2013-ՏՀ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

2. Հայաստանի Հանրապետության

քրեական օրենսգրքում

փոփոխություններ

և լրացումներ կատարելու

մասին Պ-241 -19.04.2013-ՊԻ-010/0

Հեղինակ` Դավիթ Հարությունյան

2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.

Հարցի անվանումը Կոդը և հեղինակները

3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.

Հարցի անվանումը Կոդը և հեղինակները

1. «Հայաստանի Հանրապետության

Նախագահի 2013 թվականի

փետրվարի 18-ի ընտրությունների

կազմակերպման և անցկացման,

ընտրական օրենսգրքի խախտումների,

առաջարկվող օրենսդրական

փոփոխությունների վերաբերյալ»

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական

հանձանաժողովի հաղորդագրություն 249 -17.05.2013-

2. «Դիլիջանի միջազգային դպրոց»

ծրագրի շրջանակներում հարկային

և մաքսային արտոնություններ

տրամադրելու մասին Կ-276 -06.06.2013-ՏՀ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

3. ա) «Նվազագույն ամսական

աշխատավարձի մասին» Հայաստանի

Հանրապետության օրենքում

փոփոխություններ կատարելու

մասին Կ-277 -06.06.2013-ՍՀ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

բ) «Քաղաքացիական ծառայողների

վարձատրության մասին» Հայաստանի

Հանրապետության օրենքում լրացում

կատարելու մասին Կ-277.1 -06.06.2013-ՍՀ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

գ) «Դատական ակտերի հարկադիր

կատարումն ապահովող ծառայության

մասին» Հայաստանի Հանրապետության

օրենքում լրացում կատարելու մասին Կ-277.2 -06.06.2013-ՍՀ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

դ) «Պետական կենսաթոշակների

մասին» Հայաստանի Հանրապետության

օրենքում լրացումներ և փոփոխություն

կատարելու մասին Կ-277.3 -06.06.2013-ՍՀ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

4. ա) «Կուտակային կենսաթոշակների

մասին» Հայաստանի Հանրապետության

օրենքում լրացումներ կատարելու մասին Կ-278 -06.06.2013-ՍՀ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

բ) «Եկամտային հարկի մասին»

Հայաստանի Հանրապետության

օրենքում լրացումներ և փոփոխություն

կատարելու մասին Կ-278.1 -06.06.2013-ՍՀ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

գ) «Եկամտային հարկի և պարտադիր

կուտակային վճարի անձնավորված

հաշվառման մասին» Հայաստանի

Հանրապետության օրենքում լրացում

և փոփոխություններ կատարելու մասին Կ-278.2 -06.06.2013-ՍՀ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

5. Միջազգային պայմանագրերի

վավերացում.

1. 2012 թվականի մայիսի 30-ին

Աշգաբատում ստորագրված

«Անկախ պետությունների

համագործակցության մասնակից

պետությունների զինված ուժերի

միջև ինժեներական ապահովման

ոլորտում համագործակցության

մասին» համաձայնագիր Ն-252 -22.05.2013-ԱՀ-011/0

Ներկայացնող` ՀՀ Նախագահ

2. 2010 թվականի սեպտեմբերի 2-ին

Վիեննայում ստորագրված`

Միջազգային հակակոռուպցիոն

ակադեմիայի` որպես միջազգային

կազմակերպության, հիմնադրման

վերաբերյալ համաձայնագիր Ն-253 -22.05.2013-ԱՀ-011/0

Ներկայացնող` ՀՀ Նախագահ

3. 2012 թվականի օգոստոսի 7-ին

ստորագրված` Հայաստանի

Հանրապետության և Եվրոպական

ներդրումային բանկի միջև «Ջրային

ոլորտի ծրագիր» (Հայաստանի փոքր

համայնքների ջրային ծրագիր)

(Հայաստանի Հանրապետություն)

ֆինանսական պայմանագիրը և

դրան կից 2013 թվականի

հունվարի 10-ին ստորագրված

փոփոխություն թիվ 1

նամակ-համաձայնագիր Ն-254 -22.05.2013-ԱՀ,ՖՎ-011/0

Ներկայացնող` ՀՀ Նախագահ

4. 2012 թվականի նոյեմբերի 29-ին

Երևանում ստորագրված «Հայաստանի

Հանրապետության կառավարության

և Թուրքմենստանի կառավարության

միջև օդային հաղորդակցության

մասին» համաձայնագիր Ն-255 -22.05.2013-ԱՀ-011/0

Ներկայացնող` ՀՀ Նախագահ

5. 2012 թվականի նոյեմբերի 29-ին

Երևանում ստորագրված «Հայաստանի

Հանրապետության կառավարության

և Թուրքմենստանի կառավարության

միջև Թուրքմենստանում Հայաստանի

Հանրապետության դեսպանության և

Հայաստանի Հանրապետությունում

Թուրքմենստանի դեսպանության

տեղակայման համար հողատարածքների

փոխադարձաբար տրամադրման մասին»

համաձայնագիր Ն-256 -22.05.2013-ԱՀ-011/0

Ներկայացնող` ՀՀ Նախագահ

6. 2012 թվականի նոյեմբերի 29-ին

Երևանում ստորագրված «Հայաստանի

Հանրապետության կառավարության

և Թուրքմենստանի կառավարության

միջև սեյսմիկ պաշտպանության

ոլորտում համագործակցության

մասին» համաձայնագիր Ն-257 -22.05.2013-ԱՀ-011/0

Ներկայացնող` ՀՀ Նախագահ

7. 2012 թվականի նոյեմբերի 29-ին

Երևանում ստորագրված «Հայաստանի

Հանրապետության կառավարության

և Թուրքմենստանի կառավարության

միջև գիտատեխնիկական համագործակցության

մասին» համաձայնագիր Ն-258 -22.05.2013-ԱՀ-011/0

Ներկայացնող` ՀՀ Նախագահ

8. Հայաստանի Հանրապետության

կառավարության և Արժույթի

միջազգային հիմնադրամի միջև

2012 թվականի հուլիսի 10-ին և

2012 թվականի օգոստոսի 28-ին

ստորագրված «Հայաստանի

Հանրապետության կառավարության

և Արժույթի միջազգային հիմնադրամի

միջև 202.400 միլիոն հատուկ

փոխառության իրավունքին

համարժեք գումարի չափով վարկ

տրամադրելու մասին» նամակների

փոխանակման ձևով կնքված

համաձայնագրի փոփոխություն Ն-259 -22.05.2013-ԱՀ,ՖՎ-011/0

Ներկայացնող` ՀՀ Նախագահ

9. 2012 թվականի մայիսի 30-ին

Աշգաբատում ստորագրված

«Անտառարդյունաբերական

համալիրի և անտառային

տնտեսության բնագավառում

համագործակցության մասին»

1998 թվականի սեպտեմբերի

11-ի համաձայնագրում

փոփոխություններ կատարելու

մասին» արձանագրություն Ն-260 -22.05.2013-ԱՀ-011/0

Ներկայացնող` ՀՀ Նախագահ

10. 2012 թվականի մայիսի 30-ին

Աշգաբատում ստորագրված

«Անկախ պետությունների

համագործակցության մասնակից

պետությունների էլեկտրաէներգետիկ

համակարգերի զուգահեռ աշխատանքների

ապահովման մասին» 1998 թվականի

նոյեմբերի 25-ի պայմանագրում

փոփոխություններ կատարելու

մասին» արձանագրություն

(կից հայտարարությամբ) Ն-261 -22.05.2013-ԱՀ-011/0

Ներկայացնող` ՀՀ Նախագահ

11. 2013 թվականի փետրվարի 11-ին

կնքված` Հայաստանի Հանրապետության

և Վերակառուցման և զարգացման

միջազգային բանկի միջև «Կենսական

նշանակության ճանապարհային ցանցի

բարելավման ծրագիր» փոխառության

համաձայնագիր Ն-266 -29.05.2013-ԱՀ,ՖՎ-011/0

Ներկայացնող` ՀՀ Նախագահ

12. 2013 թվականի մարտի 12-ին

Երևանում ստորագրված

«Հայաստանի Հանրապետության

կառավարության և Գերմանիայի

Դաշնային Հանրապետության

կառավարության միջև

2011 թվականի ֆինանսական

համագործակցության

մասին» համաձայնագիր Ն-267 -29.05.2013-ԱՀ,ՖՎ-011/0

Ներկայացնող` ՀՀ Նախագահ

13. 2012 թվականի նոյեմբերի 20-ին

Աբու Դաբիում ստորագրված

«Հայաստանի Հանրապետության

կառավարության և Արաբական

Միացյալ Էմիրությունների

կառավարության միջև միմյանց

համապատասխան տարածքների

միջև և դրանցից դուրս օդային

հաղորդակցության մասին»

համաձայնագիր Ն-268 -29.05.2013-ԱՀ-011/0

Ներկայացնող` ՀՀ Նախագահ

14. 2012 թվականի նոյեմբերի 7-ին

Բաղդատում ստորագրված

«Հայաստանի Հանրապետության

կառավարության և Իրաքի

Հանրապետության կառավարության

միջև ներդրումների խրախուսման

և փոխադարձ պաշտպանության

մասին» համաձայնագիր Ն-269 -29.05.2013-ԱՀ-011/0

Ներկայացնող` ՀՀ Նախագահ

15. 2013 թվականի հունվարի 25-ին

ստորագրված «Հայաստանի

Հանրապետության և Ասիական

զարգացման բանկի միջև «Կանանց

ձեռներեցությանն աջակցման

հատվածի զարգացման ծրագիր

(Հատուկ գործառնություններ)»

վարկային համաձայնագիր Ն-270 -29.05.2013-ԱՀ,ՖՎ-011/0

Ներկայացնող` ՀՀ Նախագահ

16. 2013 թվականի հունվարի 25-ին

ստորագրված «Հայաստանի

Հանրապետության և Ասիական

զարգացման բանկի միջև «Կանանց

ձեռներեցությանն աջակցման

հատվածի զարգացման ծրագիր

(Հատուկ գործառնություններ)»

երաշխավորման համաձայնագիր Ն-271 -29.05.2013-ԱՀ,ՖՎ-011/0

Ներկայացնող` ՀՀ Նախագահ

Հայաստանի Հանրապետության

Ազգային ժողովի նախագահ Հ. Աբրահամյան

10 հունիսի 2013 թվականի,

քաղ. Երևան

ԱԺՈ-068-Ն

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։