Անցնել բովանդակությանը

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՅՌՈՒՍԿՈԳԵՆԵՐԱՑԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ՎԱՐՈՒԺԱՆԻ, ԻՍԱՀԱԿՅԱՆ ԹԱՂԱՄԱՍԵՐԻ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ ՎԱՃԱՌՎՈՂ ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2013-07-26-ից մինչև 2016-01-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2016-01-01Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

1 հուլիսի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 60013265

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

26 հունիսի 2013 թ.

ք. Երևան N 224-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ՀԱՅՌՈՒՍԿՈԳԵՆԵՐԱՑԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ՎԱՐՈՒԺԱՆԻ, ԻՍԱՀԱԿՅԱՆ ԹԱՂԱՄԱՍԵՐԻ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ ՎԱՃԱՌՎՈՂ ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել «ՀԱՅՌՈՒՍԿՈԳԵՆԵՐԱՑԻԱ» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության «Ինքնավար ջերմային էլեկտրակայան-1 (ԻՋԷԿ-1)» կայանից Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Հովհաննիսյան, Վարուժանի, Իսահակյան թաղամասերի սպառողներին՝

1) միադրույք սակագնային համակարգում՝

ա. ջեռուցման նպատակով վաճառվող ջերմային էներգիայի սակագինը՝ 15.833 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 19.0 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ. տաք ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը` 923.333 դրամ` մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր տաք ջրի դիմաց՝ առանց ավելացված արժեքի հարկի և 1108.0 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

2) երկդրույք սակագնային համակարգում՝

ա. ջեռուցման նպատակով վաճառվող ջերմային էներգիայի դրույքը՝ 12.667 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 15.2 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ. ջեռուցման ամսական վճարը՝ յուրաքանչյուր քառակուսի մետր տարածքի համար՝ 32.025 դրամ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 38.43 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,

գ. տաք ջրի մատակարարման ծառայության մատուցման դրույքը` 738.667 դրամ` մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր տաք ջրի դիմաց՝ առանց ավելացված արժեքի հարկի և 886.4 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

դ. տաք ջրի մատակարարման ամսական վճարը՝ յուրաքանչյուր քառակուսի մետր տարածքի համար՝ 17.075 դրամ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 20.49 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 21-ի «ՀԱՅՌՈՒՍԿՈԳԵՆԵՐԱՑԻԱ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Հովհաննիսյան թաղամասի սպառողներին վաճառվող ջերմային էներգիայի սակագների սահմանման մասին» N 603-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հուլիսի 26-ից:

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

նախագահ` Ռ. Նազարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։