Հոդված 5
Հոդված 5.
Օրենքի 37-րդ հոդվածի հինգերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Մաքսային մարմնի գանգատարկման հանձնաժողովը (այսուհետ` Գանգատարկման հանձնաժողով) մաքսային մարմնի ղեկավարի կողմից ձևավորվող, վերադաս մաքսային մարմնում մշտապես գործող մարմին է, որը բաղկացած է նախագահից և ութ անդամից, որոնք իրենց աշխատանքը Հանձնաժողովում համատեղում են զբաղեցրած մաքսային ծառայության պաշտոնների հետ: Գանգատարկման հանձնաժողովի որոշումներն իրավազոր են, եթե այդ որոշումների կայացմանը մասնակցել է առնվազն 7 հոգի: Որոշումները կայացվում են բաց քվեարկությամբ, պարզ մեծամասնությամբ:»: