Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հունիսի 17-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 112-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հունիսի 17-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 112-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 112. Դատական նիստը
1. Գործի քննությունը տեղի է ունենում դատական նիստերի միջոցով` դատարանի շենքում դրա համար հատուկ նախատեսված վայրում (այսուհետ՝ դատական նիստերի դահլիճ), որի մասին պարտադիր կարգով տեղեկացվում են գործին մասնակցող անձինք և դատավարության այլ մասնակիցները:
2. Դատարանի որոշմամբ դատական նիստը կարող է անցկացվել արտագնա` դատական նիստերի դահլիճից դուրս, եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից:»: